Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սամվել Նիկոյան. Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ

Սամվել Նիկոյան. Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ
24.02.2018 | 12:34

Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը նկատեց, թե ամեն ինչի մասին խոսելիս՝ պետք է հաշվի առնել, որ Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ:

«Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր՝ երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին»,- ասաց նա: Նիկոյանի խոսքով՝ երբ իրեն առաջարկվել է լինել հանձնաժողովի ղեկավարի դերում, ստիպված էր եզրակացություն տալ մի բանի մասին, որին ականատես չի եղել: Ըստ նրա՝ հանրությունն էր լրիվ չէր վստահում իրենց, սակայն փրկություն գտան՝ ընդդիմադիրներին էլ ընդգրկեցին հանձնաժողովում, որ եթե իրենք կաշկանդված են, ընդդիմադիրների օգնությամբ տրվող ինֆորմացիայով դուրս կգան այդ վիճակից: Նիկոյանը հիշեցրեց հանձնաժողովի աշխատանքների, եզրակացությունների մասին, կատարված աշխատանքի մասին: «Փաստահավաք խմբի ստեղծումը հանձնաժողովի համար թարմ օդ էր, փրկություն էր, որովհետև ընդդիմությունը նրա հետ աշխատում էր: Զեկույցից հետո ինքնալուծարվեց փաստահավաք խումբը, բայց հասկացա, որ նրանք դեռ ասելիք ունեին, հայտարարեցի, որ անհատական զեկույցները կարող ենք տեղադրել մեր եզրակացության մեջ, այդպես էլ արեցինք: Այսինքն՝ մենք պատմությանը թողել ենք փաստահավաք խմբի անհատական զեկույցը, որևէ մեկը երբ ուզենա ուսումնասիրի, դա կա, կա քննչական մարմնի պատասխանը ևս»,-հավելեց Նիկոյանը:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ