Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի գործողությունները խայտառակություն է անվանել

Թրամփը Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի գործողությունները խայտառակություն է անվանել
24.02.2018 | 22:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանի ու սիրիական իշխանությունների հետ պատասխանատվություն է կրում Սիրիայում մարդասիրական ճգնաժամի համար։ Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է. «Այն, ինչ արեցին վերջերս Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, խայտառակություն է»։

Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականները Սիրիայում են գտնվում մի նպատակով՝ ազատվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։ «Մենք այլ պատճառներ չունենք։ Եվ հիմնականում հասել եք մեր նպատակին։ Սակայն այն, ինչ արեցին այս երեք երկրներն այս կարճ ժամանակահատվածում, խայտառակություն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ