Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Սովետական կառույց է նաև Հանրապետության հրապարակը. քանդե՞նք»

«Սովետական կառույց է նաև Հանրապետության հրապարակը. քանդե՞նք»
27.02.2018 | 12:12

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում մտավորականների, արվեստագետների հետ, փորձում է դաշտն ընկալել, իր մոտեցումները ներկայացնել: Հանդիպումներ են նախատեսվում նաև ստեղծագործական միությունների ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:

Նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ, անդրադառնալով լրագրողների` նախագահի լիազորությունների սահմանափակ լինելու դիտարկմանը, ասաց, որ, ամեն դեպքում, մեծ նշանակություն ունեն անձը, խարիզման. «Վարչապետը, անկասկած, ավելի մեծ իրավասություններ կունենա: Բայց ո՞վ է ասում, որ խորհրդարանական երկրում նախագահը որևէ դեր չունի: Ես չեմ կարծում, թե Արմեն Սարգսյանի դերը փոքր է` հաշվի առնելով նրա ունակություններն ու փորձը»:
«Հաճախ է խոսվում գրահրատարակչական ոլորտի խնդիրների մասին, ի՞նչ խնդիրներ ունեն նկարիչները, ո՞րն է ստեղծագործական միությունների դերը, ի՞նչ կփոխի պետական մոտեցումը»` «Իրատեսի» այս հարցերին ի պատասխան Կարեն Աղամյանն ասաց, որ նկարիչները ժամանակին բարեկեցիկ կյանքով էին ապրում և կարողանում էին ստեղծագործել. «Այսօր նկարիչների զգալի մասի ապրելակերպն այն չէ, ստեղծագործելու ունակությունները պահպանվում են, բայց դա էլ կմարի, որովհետև չկա պահաջարկ, իսկ պահանջարկը ստեղծում են պետությունը, հասարակությունը»:

Պետական մոտեցման փոփոխություն, ըստ նկարիչների միության նախագահի, անկասկած պետք է լինի, ի վերջո, խոսքն այն հատվածի մասին է, որ ստեղծում է կերպարվեստ, գրականություն, թատրոն, կինո:
ՀԳՄ նախագահն ասաց, որ տարիների ընթացքում ստեղծագործական միությունները եղել են նկարչության, գրականության դարբնոց, միություններում են ստեղծվել գաղափարներ, թարգմանական ծրագրեր, քննարկումներ, հանդիպումներ են անցկացվել. «Գրողը, արվեստագետը, որևէ խնդիր լուծելու համար, իր տեղը պետք է ունենա մեր հասարակության մեջ: Նրանք հասարակական կազմակերպություններ են, ինքնաբավ, պետական միջոցներից զուրկ, իրենք իրենցով զբաղվող, իրենց հարցերը լուծող: Եթե որևէ մեկն ասում է` այսպես չպետք է լինի, այնպես պետք է լինի, դա իր կարծիքն է: Թյուր կարծիք է ձևավորվել, թե աշխարհում չկան ստեղծագործական միություններ. դրանք կեղծ հայտարարություններ են, հազարավոր միություններ, միավորումներ, կազմակերպություններ կան և՛ ԱՄՆ-ում, և՛ Ֆրանսիայում, և՛ Գերմանիայում: Մենք ինքներս տարբեր միությունների հետ աշխատում ենք, համագործակցում: Շատերը հաճույք են զգում քանդելուց, ասում են` սովետական է։ Սովետական կառույց է նաև Հանրապետության հրապարակը. քանդե՞նք»։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ