Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Սարգսյան. ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի վերևից ներքև

Արմեն Սարգսյան. ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի վերևից ներքև
01.03.2018 | 21:10

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը մինչ հարց կուղղեր ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, մեջբերեց նրա խոսքերը, թե կոռուպցիան կործանարար նշանակություն ունի երկրի համար: Նազարյանը հարցրեց, թե կոնկրետ որ կոռուպցիոն դեպքն է նրան զայրացրել, գուցե ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելը, կամ այն, որ ՀՀ շատ պաշտոնյաներ օֆշորներում ընկերություն են գրանցում՝ բյուջեից օգտվելով հարստանում, կամ գուցե տեսել է ներկա պատգամավորների հայտարարագրերը, ունեցվածքը, շքեղ մեքենաները: Սարգսյանը նշեց, թե առանձին դեպք չէ, որ իրեն զայրացնում է:

«Առանձինի վրա չէ, որ պետք է հիմնեմ իմ վերաբերմունքը, լսել եմ դեպքերի մասին, բայց չեմ կարող դատել՝ իրականություն է, թե ոչ, կամ զուտ անհանդուրժողականության արդյունք է: Ես դատավոր չեմ, հետևաբար՝ իմ վերաբերմունքն ընդհանուր է, որովհետև լսում եմ ոչ թե մեկ, տասը, այլ հարյուրավոր փոքր ու մեծ դեպքերի մասին և հասկանում եմ, որ չեն կարող չլինել կոռուպցիոն երևույթներ, եթե նման ֆոն ձևավորված է: Ես մտածում եմ՝ որպես ՀՀ քաղաքացի, այս պահին ՀՀ հնարավոր նախագահ, թե ինչ է պետք անել, որ կոռուպցիոն երևույթներ տեղի չունենան, ես դատավոր չեմ, դատարան չեմ, որ առանձին դեպքերի պատժելիությունը նշեմ»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ինստիտուցիոնալ՝ վերևից ներքև՝ օրենք, մարմիններ, քաղհասարակություն և ամենակարևորը՝ քաղաքացի:
Լենա Նազարյանը նաև խոսեց Ամուլսարի ծրագրի մասին՝ նշելով, թե օրեր առաջ իրենց հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանն ասել էր, թե տնօրենների խորհրդի կազմից դուրս է եկել, քանի որ վտանգավոր է համարել այդ ծրագիրը: Նա հարցրեց, թե ավելի բարձր պաշտոն ստանալով՝ պատրաստվու՞մ է բարձրաձայնել վտանգավորության մասին: Արմեն Սարգսյանը նշեց, թե չհասկացվածություն է եղել, քանի որ ինքը, լինելով դիվանագետ, չէր կարող ուղղակիորեն ասել վտանգավորության մասին:

«Ես հաղորդել եմ իմ վերաբերմունքը, որ երեք ամիս հետո խորհրդատվական մարմնի անդամ լինելով՝ դիմում եմ գրել՝ նշելով ծրագրի վերաբերյալ. իմ վերաբերմունքը, դրական էր, թե ոչ, չեմ ասի, դա իմ 5 տարի առաջվա վերաբերմունքն է, բայց մի կասկածեք՝ եթե ընտրվեմ, քանի որ բնապահպանությունը համարում եմ իմ ողջ ժառանգության մասը, ես հանգիստ կասեմ՝ ցանկացած հանքարդյունաբերական ծրագիր, որը վնասում է շրջակա միջավայրին, որոշակի նորմատիվներ չեն պահպանվում, չպետք է իրականացվի. մեր ամենամեծ հարստությունը ջրային ռեսուրսն է: Հետևաբար, իմ վերաբերմունքը բնապահպանական խնդիրներին մեծ է, իմ դիրքորոշումը բոլոր նման ծրագրերում բնապահպանական է»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ