Կալիֆոռնիայի Fresno State համալսարանի լրագրության պրոֆեսոր Ջիմ Բորենը պատմել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպման մասին, փոխանցում է The collegian-ը: Ելույթ ունենալով ուսանողների առջև՝ լրագրողը պատմել է, որ 1988-ին համալսարան այցելած Ջորջ Բուշին խնդրել է մեկնաբանել դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և Թուրքիայի դերի հարցում:
Բուշը պատասխանել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն ստանձնի Հայոց ցեղասպանության համար: Բուշի պատասխանը փաստագրվել և հետագայում օգտագործվել է տարբեր աղբյուրներում: