Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հավերժացավ Բալտրուշայտիսի անունը Հայաստանում

Հավերժացավ Բալտրուշայտիսի անունը Հայաստանում
07.03.2018 | 18:32

2018-ի մարտի 7-ին, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանատան նախաձեռնությամբ, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) աջակցությամբ, ՃՇՀԱՀ-ում բացվեց լիտվացի հանրահայտ արվեստաբան, համեմատական արվեստի և հետազոտությունների հիմնադիր, հայկական մշակույթի և ժառանգության ուսումնասիրության գործում մեծ ավանդ ունեցող պատմաբան Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան հուշանկյունը։

Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմանը Թաթոյանը, ՀՀ– ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան, ՀՀ– ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, ՀՀ– ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիմուր ՈՒրազաևը և բարձրաստիճան այլ հյուրեր:
«Այսօր, հաշվի առնելով հայ-լիտվական սերտ հարաբերությունները և Յուրգիս Բալտրուշայտիսի ծանրակշիռ ներդրումը հայկական ճարտարապետության հետազոտման ու պահպանման ոլորտում, որոշեցինք մեր համալսարանի Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ենթակայության տակ գտնվող արվեստանոցը հատկացնել նրա կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այսպիսով՝ մեծ արվեստաբանն ու պատմաբանը կդառնա մեր համալսարանի հավերժ բարեկամն ու անդամը, իսկ ուսանողներն ու դասախոսները հնարավորություն կունենան ծանոթանալու մեծ լիտվացի և հայասեր Բալտրուշայտիսի թողած ժառանգությանը»,- ողջունելով ներկաներին, իր ելույթում ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը:


Հավերժացնելով մեծանուն գիտնականի անունը համալսարանում ոչ միայն հարգանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդի կողմից, այլև ուսանողների համար լայն հնարավորություն է ստեղծվում առնչվելու գիտնականի հայկական մշակույթի և պատմաճարտարապետական ժառանգության ուսումնասիրություններին։
Միջոցառման ընթացքում եղավ դասախոսություն «Յուրգիս Բալտրուշայտիսի համեմատական ուսումնասիրությունները» թեմայով:


«Բալտրուշայտիսի աշխատություններին Հայաստանի, մասնավորապես ճարտարապետների նոր սերնդին հաղորդ անելու գաղափարը մեկ օրում չի ծնվել, այլ խմորվում էր տարիների ընթացքում, որն այսօր իրականություն դարձավ: Մեր մեծանուն հայրենակցի որդին, ով ապրում է Ֆրանսիայում, ցանկություն է հայտնել գալ Հայաստան, որը իր հոր երկրորդ «սիրտն» է եղել»,- շնորհակալություն հայտնելով գաղափարի իրականացմանը նպաստող բոլոր կողմերին, իր ելույթում ասաց ՀՀ -ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:
2017-ին ՃՇՀԱՀ-ի, ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան և Պետրոս Ալոյանի անվան հիմնադրամի միջև համագործակցության արդյունքում 5 տարի ժամկետով սահմանվեց լիտվացի մեծանուն արվեստաբանի անվան ամենամյա մրցանակ, որը շնորհվում է համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսն ավարտած և մրցույթով հաղթած լավագույն նախագծի հեղինակին։ «Պատմաճարտարապետական ժառանգության պահպանում և վերականգնում» անվանակարգով մրցանակաբաշխությունում ներկայացվում են ուսանողների աշխատանքները` հաղթողին տրամադրվում է դրամական մրցանակ ուսումնական տարվա համար։


2015-ին ՀՀ-ում Լիտվայի դեսպանատան և ՃՇՀԱՀ-ի համագործակցության արդյունքում Մատենադարանում կայացել էր Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի հայկական մշակույթի և ժառանգության ուսումնասիրության հիման վրա «Ջուղան Արաքս գետի ափին և նրա հուշակոթողները» գրքի շնորհանդեսը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ