Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՍԱՊԾ-ում ոլորտի տնտեսվարողների հետ քննարկել են սննդի անվտանգությանն առնչվող հարցեր

ՍԱՊԾ-ում ոլորտի տնտեսվարողների հետ քննարկել են սննդի անվտանգությանն առնչվող հարցեր
12.03.2018 | 21:41

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հետ համատեղ, նախաձեռնել էր հանդիպում սննդի շղթայի տարբեր ոլորտները ներկայացնող տնտեսավարողների հետ: Կարևորելով այս ոլորտում գործունության բարելավումը և անվտանգության ապահովումը՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի անվտանգության նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, համապատասխանության գնահատման, ինչպես նաև ներմուծման և արտահանման ընթացակարգերը, մակնշման պահանջները, նաև HACCP համակարգը՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի շրջանակներում:


Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ լրատվական ծառայությունից, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը կարևոր է համարել տնտեսավարողներին նույնպես մասնակից դարձնել սպառողների շահերի պաշտպանության գաղափարի իրացմանը, մեծացնել նրանց պատասխանատվությունը սննդարդյունաբերության ոլորտում՝ նպաստելով սննդամթերքի անվտանգությանն ու որակի ապահովմանը: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Քրիստ Փիլոսյանն էլ նախաձեռնությունն օգտակար է գնահատել՝ արտադրողներին իրազեկելու, նրանց խնդիրները լսելու և հնարավոր լուծումներ տալու տեսանկյունից:
Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին, ներկայացրել է համապատասխանության գնահատաման ընթացակարգերը, որոնք ընդհանրական են և վերաբերում են արտադրության բոլոր փուլերին, ուշադրություն հրավիրել պետական գրանցման ձևով համապատասխանության գնահատման ենթակա ապրանքատեսակների՝ հատուկ նշանակության սննդամթերքի վրա:


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնյաները ներկայացրել են սննդամթերքի մակնշման պահանջներն ու առանձնահատկությունները, նաև՝ վերջին փոփոխությունները և դրանց հետևելու հնարավորությունները, մանրամասնել, թե ինչպե՞ս է արտացոլված HACCP համակարգը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում և թե, ըստ ոլորտների, ի՞նչ ժամկետներ են սահմանված մեր Հանարապետությունում այն ներդնելու համար: Տնտեսավարողներին հետաքրքրող՝ ներմուծման և արտահանման ընթացակարգրերի մասին նշվել է, որ Ծառայությունում գործում է սպասարկման կենտրոն՝ էականորեն նվազելնելով վարչարարությունը, կրճատելով Ծառայությունների մատուցման ժամանակահատվածը, բացառելով տեղեկատվություն ստանալու նպատակով մի քանի ստորաբաժանումների դիմելու հարցը, ինչպես նաև նվազագույնի հասցնելով պաշտոնյա-տնտեսավարող շփումը: Ներկայացվել են նաև ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստորագրված և ոլորտին առնչող փաստաթղթերը և արտահանման ընդլայնման նոր հնարավորությունները, այդ թվում և՝ մեղր, ձուկ և ձկնամթերք դեպի ԵՄ, մեղր՝ չինական շուկա, կենդանիներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:


Ծառայության մասնագետները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին՝ արտադրությունից մինչև արտահանում, փաստաթղթավորումից մինչև պիտակավորում: Տեղեկացվել է, որ առաջիկայում իրացման ցանցերում կստեղծվեն որակի համար պատասխանատու ստորաբաժանումներ, որի արդյունքում հնարավոր կլինի շղթայի այս օղակում նվազագույնի հասցնել և բացառել հնարավոր խախտումները:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ