Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«էս կինոն մի՛ նայեք»

«էս կինոն մի՛ նայեք»
14.03.2018 | 16:10

Քաղաքի փողոցներում փակցված «էս կինոն մի՛ նայեք» գրություններն ուղղված են օրերս էկրան բարձրացած Տիգրան Նալչաջյանի «Արթնացիր» ֆիլմին: Թե ինչո՞վ է պայմանավորված սույն պոռթկումը՝ փորձեցինք պարզել ֆիլմի հեղինակից:

-Տիգրան, ի՞նչ եք կարծում` ո՞վ է անսովոր ակցիայի հեղինակը, և ի՞նչը կարող է լինել դրդապատճառը:
-Իհարկե, ես ինչ- որ կասկածներ ունեմ, սակայն բարձրաձայնել չեմ կարող, քանի որ դրանք ընդամենը իմ սուբյեկտիվ կասկածներն են: Սակայն կարող եմ ասել, որ ամենից հավանական տարբերակն այն է, որ դա արել է ինչ- որ մեկը, որն ինքը շատ կցանկանար ֆիլմ նկարած լիներ, սակայն չի նկարել ու, կարծում եմ` չի էլ նկարի, քանի որ իր էներգիան ծախսում է այսպիսի բաների վրա և, վստահաբար, դրանով բավարարվում:
-Ի՞նչ զգացողություն ունեք: Ձեզ զայրացնու՞մ է, մտահոգում այս «արշավը»:
-Սկզբից զայրացրեց, սակայն դա տևեց մեկ րոպեից ոչ ավելի, հետո իսկապես դարձավ ծիծաղելի:
-Հնարավո՞ր է, որ ոչ թե Ձեր թշնամիների ձեռքի գործն է, այլ երկրպագուներից մեկի, ինչպես ասում են՝ ֆանատի:
-Չեմ կարծում: Ես ունեմ ինձ համակրող երկրպագուներ և երկրպագուհիներ, բայց երբեք այդ աստիճանի ֆանատիզմի չի հասել:
-Առհասարակ հանդիսատեսի հետաքրքրությունը ինչպե՞ս եք գնահատում: Դիտու՞մ են ֆիլմը:
-Ֆիլմը ստաբիլ դիտում են և դիտումները գնալով ավելանում են, քանի որ աշխատում է «սարաֆանի մեթոդը»: Հավանում են և իրար խորհուրդ են տալիս դիտել: Դրանից ավելի լավ գովազդ գոյություն չունի:
-«Հակագովազդը գովազդ է» բանաձևը նու՞յնպես գործում է:
-Սա առաջին մեծ մասշտաբի հակագովազդն էր: Մինչ այդ եղել էր միայն մարդկանց ինչ-որ չար քոմենթների տեսքով, ովքեր, ինչպես պարզեցին,ք ֆիլմը չէին էլ դիտել: Եթե օգնի` ավելի լավ, ինչ ասեմ:


Ճեպազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ