Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՈՒ՞ժն է ծնում իրավունք

ՈՒ՞ժն է ծնում իրավունք
16.03.2018 | 03:12

Այսօր, եթե պատահական 10 հոգու հարցնես, թե «ուժն է ծնում իրավունք» խոսքի հեղինակը ով է, նրանցից 7-8-ը հավանաբար կպատասխանեն` Նժդեհը: Հեռուստատեսությամբ «քաջ գիտակները» հաճախակի և «վստահորեն» են թմբկահարում-տարփողում նույն այդ սուտը: Ես էլ, երբ դեռ Նժդեհ չէի կարդացել, այդպես էի լսել և այդպես գիտեի: Եվ անգիտորեն ասում էի՝ էլ ի՞նչ կարդամ Նժդեհ, երբ այդ խոսքերից բռնատիրության ու Աստծո սիրո դեմ ապստամբության հոտ է փչում:


Այս հարցը մեր պատմաբաններից մանրամասնորեն և ընտիր հստակությամբ քննել է նժդեհագետ Ռաֆայել Համբարձումյանը, բողոքելով, թե՝ ոմանք, չգիտես ինչու Նժդեհին խեղաթյուրելով, որոշում են նրան մեր ազգի հակառակորդի խոսքերը վերագրել և այդպես հակաքրիստոնյա ներկայացնել մեծ և իմաստուն հավատացյալին:
Նժդեհի խոսքի որոշ «մեկնիչներ» տգետ ընթերցման պատճառով` այդպես խեղաթյուրված են դիտել քրիստոնյա հայ ժողովրդի խաչելությունը, որ իմաստունն է նկարագրում. երբ աշխարհը ծաղրում է խաչյալ հայ ժողովրդին այնպես, ինչպես տիրասպան չար հրեաներն էին ծաղրում խաչյալ Հիսուսին: Եվ... Սատանայի խոսքը վերագրում են... Հոգևոր Նժդեհին: Կարդում և աչքերիդ չես հավատում:


Այ քեզ սատանություն:
Նժդեհը Հիսուսի ավետարանական խաչելության պատկերն է նկարագրում, սակայն այս դեպքում, ինչպես ասացինք` խաչի վրա հայ ժողովուրդն է. «Գողգոթայէն` Արևմտահայաստանէն կբարձրանար աղաղակը հավաքավառ խաչեցյալի, օգնությու՜ն, փրկությու՜ն ինձ: Իսկ մարդկությունը` հանցավոր ու անտարբեր կպատասխաներ.
-Ծարա՞վ ես՝ արցունքդ արբ:
-Կոտրվու՞մ ես՝ որովհետև թույլ ես... վաղուց է, որ եկեղեցիներիդ զանգերի քաղցր ղողանջը չես լսում, առանց իդեալի և վեհության կսողա՞ս միայն.... Ի՞նչը մղեց քեզ հավատալու ցնորապաշտ Նազովրեցու վսեմ, բայց վտանգավոր խոսքին:
-Թուլությունը,- ասում է աշխարհը,- ծնված է սնուցանելու ուժը: ՈՒժն է ծնում իրավունքը...
Այս էր աշխարհը հայկական Գողգոթայի հանդեպ:
Այսպես կպատասխաներ մարդկությունը մահվան դատապարտված այս ժողովրդին»,- գրում է Նժդեհը:
Ստացվում է, որ Նժդեհը խստորեն դատապարտում է «ՈՒժն է ծնում իրավունքը» ասողներին, նրանց անտարբեր և անասնական դիտելով, սակայն Նժդեհի դատապարտության այդ խոսքը ոմանք հավանաբար դիտավորյալ են հասցեագրում Նժդեհին:


Երբ ավետարանիչը գրում է խաչյալ Հիսուսին ուղղված հրեաների ծաղրալից խոսքերը, կարդում ու հասկանում ենք, որ այդ ծաղրալից խոսքերը հրեանե՛րն ասացին, և ոչ թե ավետարանիչը: Այստեղ էլ նույնն է, Նժդեհը գրում է, թե՝ խաչյալ մեր ժողովրդին աշխարհը (նոր հրեաները, որոնց մասին Հայտնության գիրքն ասում է, թե իրենք իրենց մասին ասում էին՝ հրեաներ են, բայց ստում են և սատանայի ժողովուրդ են) նույնկերպ և «հանցավոր անտարբերությամբ» ահա ծաղրում են հային:
Խոսքը միայն տիրասպան, կեղծ հրեաների մասին է, որոնք և՛ երեկ, և՛ այսօր հակաքրիստոնյաներ էլ մնացին: Սրանց համար էր, որ Հիսուս ասաց. «Դուք ոչ թե Աբրահամի որդիներն եք, այլ ձեր հայրը սատանան է, որ սկզբից ստախոս էր և մարդասպան»:
Այս հրեաները որոնեցին մարմնավոր թագավորություն և սպանեցին Հոգևոր Թագավոր Հիսուսին: Մարմնավոր, ունեցվածքային աշխարհատիրությունը նման կեղծ հրեաների նպատակն էր՝ ինչպես Հիսուսի ժամանակ, նույնպես Նժդեհի ժամանակ, նույնպես և այսօր: Եվ ահա Նժդեհը «աշխարհ» ասելով ոչ թե խորհրդանշորեն, այլ հենց նույն կեղծ հրեաներին նկատի ունի, ովքեր հակառակ էին (են) երեկ Քրիստոսին, այսօր` քրիստոնյաներին, հային, որովհետև «ուժն է ծնում իրավունք» արտահայտությունը, պարզվում է, այդ նույն կեղծ հրեաների «Սիոնական արձանագրություններից` առաջին արձանագրության առաջին նախադասությունն է»:


Նժդեհը հենց այնպես հարցին չէր մոտենա, և իմաստունի խոսքը հարկ է իմացականությամբ էլ կարդալ և ոչ թե չգիտությամբ, ինչպես, ցավոք, ոմանք արել են` հակառակ իմաստ ներդնելով: Իսկ այդ արձանագրությունների մասին ռուս մեծ հոգևորական Օլեգ Պլատոնովի ուսումնասիրությունից տեղեկացանք, որ դրանք 70-ն են, որոնք ծրագրեր են Նեռի, նույն Չարի (դերաքրիստոսի) աշխարհ գալը նախապատրաստելու համար, որպեսզի մարդկությունը, գայթակղվելով, Քրիստոսի փոխարեն ընդունի նեռին ու նրա նյութապաշտության` կյանք կործանող համակարգը:


Մի հավաքարար, պատմում է Պլատոնովը, որ հրեա մասոնների մոտ էր աշխատում, այս արձանագրություններից քսաներկուսը գողացավ և տարավ, վաճառեց Նիկոլայ Երկրորդ ցարին: Ցարն այդ արձանագրությունները գրքով հրատարակել տվեց, որ աշխարհն իմանա, թե ինչ չարիք է մարդկության գլխին նախապատրաստվում: Եվ Աստծո կամքով մարդկությունը այդպես տեղեկացավ նեռի աշխարհ գալու նախապատրաստական ձեռնարկներին ու «աշխատանքային» զազրելի ծրագրերին, այդպես՝ լրացնել-հաստատելով Հովհաննեսի Հայտնության գրքի նախազգուշացումները:
Խոսքը նույն սատանայապաշտների արձանագրությունների մասին է, որոնց Նժդեհ իմաստունը ժամանակին դասախոսություններ լսելով` քաջատեղյակ էր:
Նժդեհը գիտեր, թե քրիստոնյա ազգերի և քրիստոնյա հայի համար ինչ են նշանակում այդ ծրագրերը: Եվ որ մեծ եղեռնն էլ այդ արձանագրությունների կիրառման հետևանք էր: Եվ իզուր չէ, որ հայի Խաչելությունը նկարագրելիս Նժդեհը մեջբերում է հենց այդ արձանագրություններից, որով հատկապես է մատնանշում, թե հային խաչողն ու ծաղրողը աշխարհը նեռի առջև նախապատրաստող աստվածամարտներն են, ճիշտ նրանք, որ երեկ ծաղրեցին և խաչեցին Աստծո Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, այժմ էլ հային են և՛ խաչում, և՛ ծաղրում: Այսինքն՝ ողջ աշխարհում հայն է, որ ապրեց Աստծո Որդու նմանությամբ և հայը խաչվեց նույն խաչողներից, որ երեկ Տիրոջը խաչեցին:
Պատմականորեն այդպես էլ կա:


Հայտնի է, որ թուրք առաջնորդները նեռի գալուստը նախապատրաստող արձանագրությունների ստրկահաճո հետևորդներ ու կամակատարներ էին, և այդ դրդումներով էին առաջնորդվում, քանի որ սատանայապաշտ նույն հերձվածի` Սալոնիկի մասոնական օթյակի անդամներ էին և չարության այդ օթյակի ծրագրերից էին հրահանգավորվում: Եվ Աստծո անվամբ այդ արձանագրությունները գործադրող տիրասպան սատանայապաշտների հրաման-դրդմամբ էլ թուրքերն սկսեցին եղեռնել (խաչել) հայերին: Այդ հայտնի, պատմական եղելություն է:
Անգամ եղան մասոններ, որ խոստովանեցին մեր հեռուստատեսությամբ: Օրինակ. 2007 թվականի ապրիլի 24-ին անգլիացի մասոններ ելույթ ունեցան, ասելով. «Մենք ձեր եղեռն անող մասոններից չենք, մենք բարի ենք, և ոչ նրանցից, որոնցից էին եղեռնն իրագործող թուրք փաշաները»: Պարզ խոսքով նրանք ևս վկայեցին, թե եղեռնի հեղինակներն իրենց անվանակիցներն են, որոնց այս մասոնները ևս «չար» անվանեցին:


Այսինքն Հիսուս Քրիստոսի, հայի և Նժդեհի հակառակորդն էր «ուժն է ծնում իրավունք» խոսքն ասողը: Եվ Նժդեհը այդ արտահայտությամբ հատկապես էր եղեռնողների բուն ակունքը նշում, մատնացույց անում, թե ովքեր են Քրիստոսին ու հային դեմ: Խոսք, որ ահա տգիտորեն կամ դիտմամբ, սատանայից դրդվելով, ոմանք վերագրում են Նժդեհ իմաստունին: Այդպես իսկ անարգելով Նժդեհ իմաստունի հայրենասիրությունն ու հավատը: Նաև կարծեցնել ջանալով, թե արյան հոտ բուրող դիվական այդ արտահայտության մեջ իբր ազգօգուտ ինչ-որ բան կա և ոչ թե նոր բռնատիրության ու նոր եղեռնի որոգայթ:
Եվ փոխանակ շատերս բացենք, նժդեհյան բնագիրը կարդանք, կուրորեն դեռ առաջնորդվում ենք բամբասանք դարձրած ամոթալի տգիտություններով:
Պարզ է, իմաստությունից զուրկ մարմնական ուժի համանիշը միայն անասնականությունն է և մեքենայական բռնատիրությունը, որպես նպատակ: Եթե ուժը իրավունք է կարծեցվում, կեղծվում... իմաստության վրա, շնորհի վրա, սիրո վրա: Նշանակում է՝ մարմնային ուժն է իշխելու իմաստունին, մարդասպանը՝ պոետին, այլասերվածը՝ առաքինությանը, սատանան` եկեղեցուն ու ժողովրդին: Այդպես և կապականվեն և կընկնեն նման որոգայթ ընկած ժողովուրդ ու ժողովուրդներ: Կապականվի և կընկնի մարդկությունը: Այսինքն՝ այդ արտահայտությունը իր նպատակով մարդկության կորուստը որոնող արմատ ու չար արտահայտություն է, որով սկսվում է սատանայականների արձանագրությունների գիրքը:
Ավետարանն ասում է. «Փշից խաղող չես քաղի»: Եվ թող Աստված օգնական` հայկական հոգևոր հարցերում ամեն մի շեղի շտկման, որոնցով մեր ազգային միաբանությունը կավելանա, որ կենդանի և ամենազոր Քրիստոսին հենվելով` գրավական է մշտարթուն հաղթության: Ամե՛ն:


Ընդհանրապես, մեծ խաչեցյալի ընթացական կա ոչ միայն Նժդեհ անհատի, այլև նրա թողած ժառանգության ճակատագրում: Ինքը ևս, մարգարեաբար տեսնելով այդ, ինքն իրեն այս աշխարհին օտարական` ՆԺԴԵՀ անվանեց: Կենդանության օրերին հալածանք ու բանտ, բանտում խաչեցյալի երկարատև, չարչարանալից կյանք և բանտով` դաժան զոհագործում, հետո էլ` նրա գաղափարախոսության ոսկիների նմանօրինակ չար ու սարքովի, այլանդակ խեղաթյուրումներ:


Առաջ է թռել «փարիսեցիական կեղծավոր խմորը», որ ոմանք ժրաջանորեն խառնում են մեծերի տված արդար հացին, հաց, որ չարչարանքով ու զոհագործումով է վաստակվել: Չէ՞ որ մենք էլ մեր հերթին, որ որպես իմաստուններ ենք մեր ժամանակներում, պիտի տեղիք չտանք, որ չխառնե՛ն: Պիտի հայտնի՛ անենք չարի անմտությունները, որ մոլորումները մեծապես պակասեն, երանի թե` իսպա՛ռ վերանան ու արդարությունը ամոքվի՛:
Մաղթենք, որ Աստծո զինվոր ծառաների իմաստությամբ ու քաջությամբ այդ խնդիրները մեզանում լավագույնս կարգավորվեն: Ամե՛ն:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8567

Մեկնաբանություններ