Մարտի 19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահները խոցել են հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված անօդաչու թռչող սարք, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից: