Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Խորհրդարանի «պահապան» ու «հաչող» շները

Խորհրդարանի «պահապան» ու «հաչող» շները
20.03.2018 | 16:11

Այսօր մեկնարկած ԱԺ նիստն այնքան բուռն չէր, որքան խորհրդարանի միջանցքում լրագրողների և պատգամավորների հարցն ու պատասխանը։ Մինչ այդ նկատենք, որ այսօր օրենսդիր մարմինը քննարկեց ՍԴ նախագահի ընտրության հարցը։ Ինչպես կանխատեսվում էր, ՍԴ նախագահի թեկնածու էր առաջադրվել Հրայր Թովմասյանը, որի ելույթին հաջորդեց ընդամենը մեկ հարց, այն էլ «Ելքից» Արտակ Զեյնալյանը։ Ելույթները ևս «Ելքից» էին։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հրայր Թովմասյանը ծառայել է իշխանությանը, հեղինակել է մի Սահմանադրություն, որը ձեռնտու է իշխանություններին: «Հրայր Թովմասյանը գործուղվում է Սահմանադրական դատարան, որպեսզի լինի այս ստահոդ պետության, ինչպես միջազգային տերմինաբանությամբ է ընդունված ասել, watch dog-ը, պահապան շունը՝ բառիս քաղաքական իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Իհարկե, ՀՀԿ-ի պատասխանը չուշացավ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր կողմից կսմթեց։ «Ես չեմ անդրադառնա ստահոդ հայտարարություններին, բայց քանի որ այստեղ կենդանական աշխարհի հետ համեմատություն տարվեց քաղաքական իմաստով, մի ժողովրդական ասացվածք կա՝ հաչող շունը չի կծում։ Միջանցքներում պատգամավորներին ուղղվող հիմնական հարցերը Սերժ Սարգսյանի մեկ հարց-պատասխան հարցազրույցի մտքերից էր։ Նախ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «վերծանեց» նախագահի խոսքերը։ Պատգամավորը հայտարարեց, որ մեր պետության շահից է բխում, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ։

«Բացառապես առաջնորդվելու ենք այն գործչի առաջադրմամբ, որն ըստ մեզ՝ կարող է լավագույնս իրականացնել Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունները»,- ասաց փոխխոսնակը։ Շարմազանովը նաև տվեց պետական և քաղաքական գործիչների ձևակերպումը։ «Սովորական քաղաքական գործիչներից պետական գործիչները տարբերվում են այն բանով, որ առաջնորդվում են ոչ թե անձնական հավակնություններով, այլ, եթե պետության շահը պահանջում է, առաջնորդվում են այդ շահով»։ «Ելքում» տիրող իրավիճակը ևս լրագրողների ուշադրության տիրույթում էր։ Բացատրությունների հերթը Էդմոն Մարուքյանին էր։ Նա վստահեցրեց, որ «Ելք» դաշինքի երեք կուսակցություններն էլ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոցային պայքարի սցենար կա։ Նա նշեց, որ չնայած տարաձայնություններին, «Ելք» դաշինքը շարունակելու է գործել իր հուշագրի շրջանակներում այնպես, ինչպես գործել է մինչ օրս։ «Բայց կոնկրետ այս հարցի շուրջ կան տարբեր մոտեցումներ, մեկս մյուսին չենք կաշկանդում, որ եթե կա առանձին իրականացնելու ծրագիր, դա իրականացվի... ձեզ հստակ կարող եմ ասել, որ երեք ուժերի օրակարգում էլ կա փողոցային պայքարի կոմպոնենտ: Այսինքն՝ երեք ուժերն էլ նախատեսում էին փողոցային պայքար, բայց տակտիկական տարբեր գործողությունների տարբերություններ կան, նաև ձևակերպումների ու տեքստերի տարբերություններ կան», - շեշտեց Մարուքյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3053

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ