Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկազ Բաղամանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ

Հայկազ Բաղամանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ
22.03.2018 | 19:16

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղամանյանը նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ։ Այս մասին նշված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով»,- նշված է հրամանագրում։



Դիտվել է՝ 1445

Մեկնաբանություններ