Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞ր սերունդն է լուծելու Արցախի հարցը

Ո՞ր սերունդն է լուծելու Արցախի հարցը
20.04.2018 | 12:06

Ես հակված չեմ մտածելու, որ այդ հարցի լուծումը թողնում ենք հաջորդ սերունդերին` «Շանթի» եթերում հայտարարեց վարչապետ Սերժ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե ո՞ր սերնդին ենք թողնում Արցախի չլուծված հարցը:


«Գուցե էլի շահարկման առարկա դառնա, բայց փաստարկներից մեկը, որ ես այսօր վարչապետ եմ, դրա հետ է կապված: Բանակցային պրոցեսը պետք է շարունակվի, մենք մեր դիրքորոշումները չեն փոխելու Արցախի հարցում: Երբ դուք ասում եք «ուրիշ», ես մտահոգվում եմ, ուրիշ` այսինքն՝ ի՞նչ, Հայաստանում կարո՞ղ են գալ մարդիկ, ովքեր կհամաձայնեն Արցախը հանձնել Ադրբեջանին: Ինձ համար դա մի քիչ անհասկանալի է: Եթե հաջորդ սերունդների մասին է խոսքը գնում, ես կարող եմ գերեզմանում շուռ գալ այսպիսի բան լսելով», - ասաց Սարգսյանը: Նա ընդգծեց, որ խնդիրը կարող է լուծվել, երբ ադրբեջանցիներն ազատվեն պատրանքներից, որ փոխզիջում նշանակում է զիջում միայն հայկական կողմից: «Մենք այլ ճանապարհ չունենք: Եթե ունենայիք, առանց զիջումների ասեինք` ամբողջը մերն է և վերջ, գուցե կարելի էր դրան գնալ, բայց չունենք այսպիսի ճանապարհ, դա խաղաղության ճանապարհը չի, խաղաղության ճանապարհը համաձայնության գալն է, իսկ դրա համար անհրաժեշտ է երկու կողմի կարծիքը», - ասաց նա: Սարգսյանը նշեց, որ դաշնակից երկրների հետ աշխատանքը շատ կարևոր է, մինչդեռ առաջնային խնդիրը ՀՀ ԶՈՒ մարտունակության պահպանումն ու զարգացումն է:

Դիտվել է՝ 3684

Մեկնաբանություններ