Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նախարարներ են վերանշանակվել

Նախարարներ են վերանշանակվել
20.04.2018 | 20:18

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Դավիթ Էդգարի Տոնոյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,- ասվում է նախագահի հրամանագրերից մեկում:

Մեկ այլ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Իգնատի Էդուարդի Առաքելյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Դավիթ Էդոնիսի Հարությունյան նշանակել արդարադատության նախարար»,–ասվում է մյուս հրամանագրում։

Չորրորդ հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի Արմեն Արտավազդի Ամիրյանին նշանակել մշակույթի նախարար»:

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ