Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էկոնոմիստ. Հայաստանի՝ լայն ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն կարգեց վարչապետ

Էկոնոմիստ. Հայաստանի՝ լայն ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն կարգեց վարչապետ
20.04.2018 | 21:45

Հայաստանում ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ցույցերին է անդրադարձել «Էկոնոմիստ» հանդեսը՝ «Ծանոթացեք նոր ղեկավարի հետ» վերնագրով: «Հայաստանի՝ լայն ժողովրդականություն չվայելող նախագահն ինքն իրեն կարգեց վարչապետ»,- գրել է բրիտանական պարբերականն ու հավելել՝ իշխանության լծակները հեռատեսորեն կենտրոնացնելով վարչապետի ձեռքում՝ այժմ Սերժ Սարգսյանը հենց այդ պաշտոնն է ստանձնում: Հիշեցնելով 2014-ին արած հայտարարությունը, թե իր համոզմամբ որևէ մեկը երկու անգամից ավելի չպետք է հավակնի իշխանության, «Էկոնոմիստը» գրում է՝ պարզվեց, դա ասելիս Սերժ Սարգսյանը պարզապես կատակում էր: «Ապրիլի 17-ին համախոհներով համալրված ԱԺ-ն նրան ընտրեց երկրի նոր վարչապետ, նույնիսկ ամենամեծ «ընդդիմադիր» խմբակցության շատ անդամներ կողմ քվեարկեցին: Եթե նմանակումը հաճոյանալու ամենաանկեղծ ձևերից է, Վլադիմիր Պուտինը պետք է գոհ լինի սրանից»,- ընդգծում է «Էկոնոմիստը»: Վերլուծելով մինչ այդ տեղի ունեցած զարգացումները՝ բրիտանական հանդեսը փաստում է՝ Սերժ Սարգսյանի մտադրությունները վաղուց էին հստակ. սահմանադրական փոփոխությունները, որ նա ձեռնարկեց 2015-ի դեկտեմբերին, վարչապետին են տալիս գրեթե բոլոր լիազորությունները, որ մինչ այդ գտնվում էին նախագահի ձեռքում:

Փոփոխությունները նաև վերացնում են երկրի նախագահի ուղիղ ընտրությունները, երաշխավորելով, որ այդ պաշտոնը ևս զբաղեցնի Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացած մեկը․ «Սերժ Սարգսյանը պնդում է, որ խորհրդարանական համակարգը կամրապնդի ժողովրդավարությունը, ինչին, սակայն, հայաստանցիներից շատերը չեն հավատում, պնդելով՝ նոր ու խճճված ընտրական համակարգը գրեթե երաշխավորում է, որ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն մեծամասնություն կազմի»: 1,5 միլիոն տպաքանակ ունեցող և տնտեսական ուղղվածությամբ պարբերականը նշում է՝ «մեկ տասնամյակ կառավարելուց հետո Սերժ Սարգսյանը հպարտանալու քիչ առիթներ ունի. տնտեսությունը, որ կախված է Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտներից, աննշան է աճել, գործազրկությունը մոտ 20 տոկոսի է հասնում, աղքատության մեջ ապրող հայաստանցիների թիվը 2008-ից ավելացել է, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները փակ են, օտարերկրյա ներդրողներին վանում է կոռուպցիան, տնտեսության հիմնական ճյուղերը վերահսկվում են օլիգարխների կողմից, որոնց շարքում է նաև Սերժ Սարգսյանը»: Ներկայացնելով նրա ներկայիս քաղաքականությունը՝ «Էկոնոմիստը» նշում է՝ Սարգսյանը հեռանկարային երեք ծրագիր ունի՝ սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, բարելավել ժողովրդագրական վիճակն ու Հայաստանը դարձնել տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն, երեքն էլ, սակայն, իրատեսական չեն:


«ԵՄ-ի հետ համաձայնագիրը Ասոցացման պայմանագրի առավել թույլ տարբերակն է, որից Սերժ Սարգսյանը հրաժարվեց՝ միանալով Ռուսաստանի ԵԱՏՄ-ին: Մինչև 2040-ը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը կոնկրետ առաջարկներ չի պարունակում, Հայաստանի ՏՏ ոլորտն էլ տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, բայց՝ առավել հայտնի է իր էժան աշխատուժով»: Բրիտանական հանդեսը եզրափակում է. «Սերժ Սարգսյանի նոր պաշտոնավարումը ամենայն հավանականությամբ հիասթափեցնող է լինելու, և շուտով նա գուցե վերաարժևորի իր խոհեմությունը, երբ հայտարարում էր՝ նույն մարդը չպետք է երկու անգամից ավելի կառավարի»:

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ