Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լավրով. Թրամփը Պուտինին հրավիրել է ԱՄՆ

Լավրով. Թրամփը Պուտինին հրավիրել է ԱՄՆ
20.04.2018 | 21:46

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին առաջարկել է այցելել Վաշինգտոն և հանդիպել Սպիտակ տանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ` Թրամփն այդ առաջարկը ներկայացրել է Պուտինի հետ հեռախոսազրույցներում: Լավրովն այսօր ասել է «Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալությանը, որ Թրամփի կողմից պաշտոնական հրավեր դեռ չի եղել: «Թրամփը նշել է, որ ուրախ կլինի Պուտինին տեսնել Սպիտակ տանը և ուրախ կլինի պատասխան այցով մեկնել Ռուսաստան»,- ասել է Սերգեյ Լավրովը:


Reuters-ի փոխանցմամբ, Պուտինին Սպիտակ տուն հրավիրելը կարող է զայրացնել Թրամփի ընդդիմախոսներին, ովքեր համոզված են, որ Ռուսաստանը թշնամական գործողությունների է դիմում Արևմուտքի, այդ թվում` ԱՄՆ-ի նկատմամբ:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ