Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ղրղզստանում կրկին կառավարություն է փոխվում

Ղրղզստանում կրկին կառավարություն է փոխվում
20.04.2018 | 21:51

Ղրղզստանի խորհրդարանը ուրբաթ օրը արտահերթ նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատեց Մուհամեդկալ Աբլգազիևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: 50-ամյա Աբլգազիևը 10 տարի աշխատել է Ղրղզստանի Սոցհիմնադրամում և Սորոնբայ Ժենբեկովի կառավարությունում եղել է փոխվարչապետ: Վարչապետից բացի փոխվել են նաև փոխվարչապետները և նախարարների մի մասը: Փոխատեղումներ են եղել ուժային բլոկում:


Նախկին կառավարությունը, որը գլխավորում էր Սապար Իսակովը, հրաժարական է տվել ապրիլի 19-ին: Քաղաքագետները տեղի ունեցածը պայմանավորում են Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ներկա նախագահ Ժենբեկովի սուր տարաձայնություններով: Իսակովին նշանակել էր Աթամբաևը 2017-ի օգոստոսի 26-ին:

Դիտվել է՝ 1149

Մեկնաբանություններ