Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել

ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը Հայաստանում կառուցողական երկխոսության կոչ է արել
20.04.2018 | 21:52

Երևանում հավաքների անցկացման կապակցությամբ ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Իգնասիո Սանչես Ամորը (Իսպանիա) ապրիլի 20-ին բոլոր ներգրավված կողմերին կառուցողական երկխոսության կոչ է արել` տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:

«Ես ողջունում եմ ժողովրդի քաղաքացիական ներգրավվածությունը, ովքեր խաղաղ ցույցերի միջոցով օգտագործում են խոսքի ազատության իրենց իրավունքը: Իշխանությունները պետք է հարգեն այս իրավունքը, և ես ի գիտություն եմ ընդունում հաղորդումները ուժի անհամաչափ կիրառման վերաբերյալ: Միևնույն ժամանակ, հիշեցնում եմ, որ խաղաղ ցույցեր իրականացնելու իրավունքը թույլ չի տալիս ցուցարարներին ներխուժել շինություններ և խաթարել գործընթացները»,- նշել է Իգնասիո Սանչես Ամորը:


Նա կողմերին անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել՝ ապահովելու բոլորի՝ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հորդորել է կողմերին վերադառնալ կառուցողական երկխոսության: «Այս համատեքստում մամուլի ազատությունն ունի առաջնահերթ նշանակություն և լրագրողները պետք է պաշտպանվեն բռնության ցանկացած դրսևորումներից»,- հայտարարել է Իգնասիո Սանչես Ամորը:

Դիտվել է՝ 1878

Մեկնաբանություններ