Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանը ներկայացնում է ծրագիրը, որի շուրջ պատրաստ է բանակցել

Փաշինյանը ներկայացնում է ծրագիրը, որի շուրջ պատրաստ է բանակցել
21.04.2018 | 12:20

Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված բազմամարդ հանրահավաքում անդրադարձավ իշխանական ճամբարից հնչեցված երկխոսության կոչերին:

«Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում: Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում: Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է: Եվ իշխանությունը այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին,- հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով.- մենք ասում ենք, որ երկխոսելն արդեն ուշ է: Поезд ушел: Բայց դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ, մենք պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ»:


Նա ներկայացրեց իր պատկերացումները հետագա քաղաքական զարգացումների մասին: Ըստ այդմ․
1) Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից,
2) Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին,
3) Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն,
4) Հայաստանի օրենսդրությամբ, վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է Ազգային ժողովը հավանություն տա կառավարության ծրագրին: Ահա, երբ որ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


«Ահա այս ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ, որ ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ իրենք «վենդետաներ և վրեժխնդրություններ» չեն ուզում: «Ես պատրաստ եմ ասել, և կարծում եմ, որ դուք կհամաձայնեք դրա հետ, որ մենք վենդետաներ և վրեժխնդրություններ չենք ուզում, և եթե Սերժ Սարգսյանը բացի իր աչքերը և օր առաջ հրաժարական տա, դա միայն և միայն օգուտ կբերի նրան և Հայաստանի Հանրապետությանը»,- հայտարարեց նա:


Անդրադառնալով շաբաթ օրվա գործողություններին՝ Փաշինյանը հայտարարեց. «Քանի որ մեր ամենօրյա երթերը ավանդույթ են դառնում, ու վաղը շաբաթ օր է, ես ուզում եմ ասել հետևյալը, որ ես վաղը ժամը 11:00-ին քայլարշավը կսկսեմ 7-րդ Մասիվից»: Նա նաև հորդորեց աջակիցներին՝ վաղը բոլոր գործողությունները սկսել «ուղիղ 11:00-ին»:

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ