Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀԱԿ փոխնախագահները մասնակցեցին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

ՀԱԿ փոխնախագահները մասնակցեցին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
21.04.2018 | 12:30

Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցել են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը: Հարցին` եթե ներկա եք, միանու՞մ եք շարժմանը, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «ՈՒմ ասես կարելի է այդ հարցը տալ, բայց ոչ ՀԱԿ-ին: Բացատրեմ, թե ինչու: Այս շարժումը ինչի՞ դեմ է պայքարում, պայքարում է Սերժ Սարգսյանի վարչապետության երրորդ ժամկետի դեմ: Մենք դրա դեմ պայքարում էինք սահմանադրական փոփոխությունների ժամանակ՝ 2015-ի հանրաքվեում: Մենք այդ կռվի մեջ վաղուց ենք: Վա՞տ է, որ նաև Նիկոլ Փաշինյանն է միացել այդ պայքարին, որ հազարավոր ցուցարարներ են միացել»` ասաց Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ իրենք պայքարի մեջ են եղել և պայքարի մեջ են:

«Երբ մենք էինք կազմակերպում որևէ հանրահավաք, երթ, դա մեր կազմակերպածն էր:

Մենք որ այստեղ ենք, չենք հավակնում առաջնորդել այս պայքարը, մենք եկել ենք ժողովրդի հետ կանգնենք, զրուցենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Նա ընդունում է իր սխալը, որ հայտարարել է, թե հնարավոր չէ այլևս մարդկանց համախմբել Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գաղափարի շուրջ: «Ասել եմ, որ սահմանադրական հանրաքվեն կեղծելուց ու ԱԺ ընտրությունները կեղծելուց հետո ժողովուրդն այնպիսի անտարբերության մեջ է, որ այս պրոցեսով մարդկանց մոբիլիզացնել հնարավոր չէ: Սխալվում էինք, այո, հնարավոր եղավ»,- նշեց ՀԱԿ փոխնախագահը:

Դիտվել է՝ 2686

Մեկնաբանություններ