«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ժամանակն է վերջ դնելու Ցեղասպանության հարցում Ամերիկայի՝ «նախ Թուրքիան» մոտեցմանը

Ժամանակն է վերջ դնելու Ցեղասպանության հարցում Ամերիկայի՝ «նախ Թուրքիան» մոտեցմանը
21.04.2018 | 23:12

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 102 կոնգրեսական, այդ թվում՝ պալատի արտաքին հարաբերությունների և հետախուզական հարցերով հանձնաժողովների նախագահները, կոչ են արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անտեսել Թուրքիայի ճնշումներն ու ազնվորեն և հավուր պատշաճի ոգեկոչել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցն իր ապրիլքսանչորսյան ելույթի ժամանակ` հայտնում է ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը:

«Ժամանակն է վերջ դնելու Հայոց ցեղասպանության հարցում Ամերիկայի «նախ Թուրքիան» մոտեցմանը: Էրդողանի ավանդական կողմնակիցները լքել են նրան, և դա արդարացի է: Զրկվելով դաշնակիցներից ամերիկյան քաղաքական դաշտում՝ նա շրջվում է դեպի Սպիտակ տուն՝ որպես պաշտպանության իր վերջին գիծը՝ ճշմարտության դեմ: Ընտրությունը նախագահ Թրամփին է մնում՝ Ամերիկան առաջին տեղում դասել կամ տեղի տալ օտար ճնշումներին»,- ասել է ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Թրամփին ուղղված նամակում, որը ներկայացրել են Կոնգրեսի հայկական հարցերով աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփիըրը, Դևիդ Թրոթը և Դևիդ Վալադոն, փոխնախագահներ Գաս Բիլիրակիսը և Ադամ Շիֆը, ասվում է. «Հայոց ցեղասպանությունը շարունակում է կարևոր հիշեցում լինել, որ մարդկության դեմ հանցագործությունները չպետք է առանց ճանաչման և անպատիժ մնան»:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ