Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո

Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո
02.06.2018 | 11:21

«Էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն միևնույն սեփականատիրոջ ձեռքում»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» «Տաշիր Կապիտալին» հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը չեղարկելու որոշմանը: «Մենք պետք է առաջիկայում շատ արագ որոշում կայացնենք «Բարձրավոլտ էլցանցերի» հետագա կառավարման մեթոդի մասին»,- նշեց Փաշինյանը: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարումը ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությանը 25 տարով հանձնելու որոշումը նախորդ տարի կայացրել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը՝ ծախսերի կրճատման և կառավարման արդյունավետության պատճառաբանությամբ։

Նախօրեին Էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը հայտարարել էր, որ պայմանագիրը ձեռնտու չէ պետությանը, և ԲԷՑ-ը կմնա իբրև պետական հիմնարկ: Վարչապետը խորհուրդ տվեց չշտապել ընկերության կարգավիճակի հայտարարություններ անել․«Թե ինչպիսին պետք է լինի կառավարումը՝ պետական թե մասնավոր, դա առանձին քննարկման խնդիր է, որովհետև դեռ կա ներդրումների որոշակի խնդիր, իսկ այսօր մեր պետությունը որոշակի վարկային սահմանափակումներ ունի նաև պետական պարտքի սահմանային վիճակի կապակցությամբ: Եվ ես կարծում եմ, որ կառավարության ներկայացուցիչները էստեղ իրենց հայտարարություններում պետք է ճկուն լինեն և վերջնական որոշման տպավորություն ստեղծող հայտարարություններ չանեն: Մանավանդ որ էդպիսի որոշում չկա»:


Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ԲԷՑ-ի կառավարումը ցանկանում է ստանձնել Գագիկ Ծառուկյանը, որի ղեկավարած քաղաքական ուժը Փաշինյանի կառավարության մաս է կազմում, և Էներգետիկայի նախարարը հենց «Ծառուկյան» դաշինքի կողմից է նշանակվել։ Նիկոլ Փաշինյանն այսօր անուններ չտվեց, սակայն հնարավոր մասնավորեցման համար հստակ նախապայմաններ առաջ քաշեց․ «Մենք պետք է բացառենք, որ այդ մասնավորեցման կամ կառավարման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ առնչություն ունեցող որևէ անհատ կամ ընկերություն, բացառենք, որ որևէ օֆշորային ընկերություն կարող է ներգրավված լինել այդտեղ, բաց, թափանցիկ, հրապարակային մրցույթում պետք է այդ ամենն արվի: Կա երկու նախապայման՝ օֆշոր չի լինելու և իշխանության հետ կապ ունեցող որևէ մարդ և ընկերություն չի լինելու դրա կառավարողը»:

Դիտվել է՝ 3476

Մեկնաբանություններ