Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ոսկե ծիրանի» 15 ուղերձները

«Ոսկե ծիրանի» 15 ուղերձները
02.06.2018 | 15:27

Հուլիսի 8-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 15-րդ կինոփառատոնը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով՝ հոբելյանական «Ոսկե ծիրանի» 15 տարբեր խորագրերով ազդագրերը կներկայացնեն փառատոնի պատմությունը, մարտահրավերներն ու ձեռքբերումները: Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը ընդգծեց, որ հոբելյանական փառատոնին համահունչ է լինելու հյուրերի ներգրավվածությունը: Փառատոնն իրենց ներկայությամբ կպատվեն համաշխարհային կինոյի հեղինակավոր ներկայացուցիչներ, «Կաննի», «Օսկարի», Բեռլինի փառատոնի մրցանակակիրներ: Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց փառատոնի գլխավոր հովանավորին՝ Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ինչպես նաև մշակույթի նախարարությանը՝ այս տարի ևս փառատոնը շարունակելու հնարավորություն ընձեռելու համար:

Ռալֆ Յիրիկյանը կարևորեց փառատոնի դաստիարակչական, ուսուցողական դերը, ինչի ապացույցը, ըստ նրա՝ կինոարվեստի նկատմամբ երիտասարդների տարեցտարի աճող հետաքրքրությունն է:


Կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կղեկավարի կրկնակի օսկարակիր, «Կաննի» փառատոնի դափնեկիր Ասղար Ֆարհադին (Իրան): Այս մասին տեղեկացրեց կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանը, նշելով, որ վերջին տարիներին հիմնական երկու հանգամանք են ապահովում փառատոնի մակարդակը՝ ծրագրերը և ժյուրին, այս տարի կարող ենք հպարտանալ, որ լավ ժյուրի է հավաքվել:


Փառատոնի տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ աշխատել են երկու երիտասարդ դիզայներների՝ Սիլվիի և Դիանայի հետ, փորձել են «Ոսկե ծիրանի» 15 տարիներին կատարած աշխատանքները ներկայացնել 15 ուղերձների տեսքով: Այդ ուղերձների մասին պատմող ազդագրերը կտեղադրվեն քաղաքով մեկ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ