Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջոնաթան Սվենսենը՝ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող

Ջոնաթան Սվենսենը՝ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող
15.06.2018 | 18:16

Հունիսի 14-ին ամփոփիչ գալա համերգի ընթացքում հայտարարվեցին Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթողի եւ մրցանակակիրների անունները։ Առաջին մրցանակի արժանացավ Ջոնաթան Սվենսենը (Դանիա), երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ տեղը գրավեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) եւ Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն)։ Շնորհվեցին նաեւ մի շարք հատուկ մրցանակներ. «Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում մրցանակ հանձնվեց պրոֆեսոր Արմեն Բաբախանյանին: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը ստացավ Չի-Ուոն Հոնգը: Վասիլի Ստեփանովին (Ռուսաստանի Դաշնություն) հանձնվեց հատուկ մրցանակ՝ Արամ Խաչատրյանի սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար: Լյուդվիգ վան Բեթհովենի անվան ասոցիացիայի նախագահ, Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն, Խաչատրյանի միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի անդամ Էլժբետա Պենդերեցկան հատուկ մրցանակ հանձնեց Չի-Ուոն Հոնգին՝ Լյուդվիգ վան Բեթհովենի թավջութակի եւ դաշնամուրի սոնատի լավագույն մեկնաբանության համար։


Տրվեցին նաև այլ հատուկ պարգևներ:
Խաչատրյանական մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ Քշիշտոֆ Պենդերեցկին խոստովանում է, որ իր համար անկանխատեսելի էր մասնակիցների մակարդակը. «Բոլոր երաժիշտները ֆանտաստիկ էին, հիասքանչ: Նրանց կատարումները շատ լավն էին։ Մրցույթը բարձր մակարդակով էր կազմակերպված»: Մրցույթը նվիրված էր Արամ Խաչատրյանի հոբելյանին: Պենդերեցկին հիշեց, որ շատ տարիներ առաջ հանդիպել է Խաչատրյանին. «Նա մեզ այցելեց Կրակովի մեր տանը, շատ տարիներ առաջ էր, շատ ջերմ մարդ էր: Մենք հանդիպեցինք և ընդամենը տասը րոպե անց դարձանք ընկերներ: Նա իսկապես հիանալի երաժիշտ ու մարդ էր: Նրա երաժշտությունը բոլորի համար է»:


Ժյուրիի նախագահ Սուրեն Բագրատունին, ամփոփելով մրցույթի արդյունքները, նկատեց, որ շատ բարձր որակի երաժիշտներ էին եկել, եզրափակչի բոլոր չորս մասնակիցները շատ լավ հանդես եկան։ «Ինձ թվում է՝ մեր հանձնաժողովը շատ հեշտությամբ ընտրեց հաղթողին: Շատ հետաքրքիր երաժիշտներ են, մեծ ապագայով: Եթե հետևեք նրանց ճակատագրին, կտեսնեք, որ մեծ հեռանկար են ունենալու: Բոլոր մասնակիցները սովորեցին Արամ Խաչատրյանի երկու ստեղծագործությունները, շատ կարևոր է դա: Սա շատ լավ առիթ էր։ Այսպես կարելի է պրոպագանդել Արամ Խաչատրյանի երաժշտությունը»,- ասաց Սուրեն Բագրատունին:
Առաջին մրցանակակիր Ջոնաթան Սվենսենը, գալա համերգին ելույթ ունեցավ մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով Խաչատրյանի ստեղծագործությունը։


Նա անկեղծորեն խոստովանեց, որ շատ հոգնած է, քանի որ աշխատանքով, հույզերով հագեցած շաբաթ է ունեցել։ Բայց նաեւ շատ տպավորված է ու երախտապարտ բոլորին՝ ժյուրիին, մրցույթի կազմակերպիչներին, հանդիսատեսին, այն ամենի համար, ինչ այս ընթացքում տեղի ունեցավ։ Երիտասարդ թավջութակահարը նաեւ ընդգծեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի դերը։ «Հրաշալի դիրիժոր ունեք, շատ երջանիկ էի աշխատել նրանց հետ»,- ասաց Սվենսենը։
Գալա համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի երկրորդ մրցանակակիր Ազամատ Ժելտիրգուզովը (բարիտոն)։


Խաչատրյանական մրույթի փակման գալա համերգին ներկա էր ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, ում հովանու ներքո իրականացվում էր մրցույթը։ Մրցույթը կյանքի է կոչվել ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ, գործընկերն էր ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ