Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը ցույցը «կտրեց»

Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը ցույցը «կտրեց»
19.06.2018 | 04:50

Թավշյա հեղափոխությունից հետո մեր հասարակությունը մի տեսակ սովորել է ցույցերի։ Ինչ խոսք, վաղուց ժամանակն էր, որ քաղաքացիները ներքևից պահանջ ներկայացնեին վերևներին։ Այսօր մենք այդ գործընթացը տեսնում ենք, սակայն ամեն բան լավ է, երբ չափի մեջ է։ Չպետք է մոռանալ, որ ցանկացած մարդու բարեկեցությունը կախված է ոչ միայն իշխանությունների գործողություններից, այլև իր անձնական ներդրումից։ Սա զարգանալու և առաջ գնալու միակ ճիշտ ճանապարհն է։ Անցած ուրբաթ կառավարության նիստից հետո տարածքային կառավարման և զարգացման նախարար ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել` որքանո՞վ են մարզերում ընթացող ցույցերը նպաստում մարզերի զարգացման աշխատանքներին։


«Դուք կոնկրետ Արմավիրի մարզի մասի՞ն եք խոսում»,- մեր հարցին հարցով պատասխանեց նախարարը։ Այո, իհարկե, մեկ շաբաթ է` ցույցերն ընթանում են Արմավիրի մարզում, սակայն չի բացառվում, որ վաղը-մյուս օրը մեկ այլ մարզում նման ցույցեր լինեն։ Եվ հենց դրանով է պայմանավորված մեր հետաքրքրությունը, թե արդյոք այդ ցույցերը մարզի բնականոն աշխատանքները հունից չե՞ն հանում։ «Բնականաբար, պարբերաբար կրկնվող ցույցերը որոշակիորեն խանգարում են քաղաքի բնականոն կյանքին։ Սակայն դա հանրության ցանկությունն է, և հանրությունն ինքն է որոշում` ինքն իրեն խանգարի՞, թե՞ ոչ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։ Այո, միանշանակ, հանրությունն է որոշելու ինքն իրեն խանգարի, թե ոչ և ինչ չափով։ Սակայն մարզերում աշխատանքային ծրագրերի ընդհատումների համար պատասխան է տալիս ոչ թե հանրությունը, և ոչ միայն մարզպետները, այլև ոլորտի պատասխանատու նախարարը, և հենց նույն հանրությունն է նախարարից պահանջելու աշխատատեղեր և սոցիալական վիճակի բարելավում։


Ինչևէ, հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը հունիսի 16-ին` շաբաթ օրը, հանդարտության կոչ էր արել բոլոր կողմերին, հրավիրելով նրանց կիրակի օրը գալ մարզպետարան` քննարկելու կուտակված խնդիրները։ Սակայն ո՞վ կմտածեր, որ հունիսի 17-ի կեսօրից հետո Էջմիածնում դեպքերը բոլորովին այլ զարգացում են ստանալու։ Մանվել Գրիգորյանի ձերբակալման ընթացքում ներկայացված փաստերը ցնցել են ժողովրդին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ