Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆիննական ծոցի հատակին լեգենդար նավ է հայտնաբերվել

Ֆիննական ծոցի հատակին լեգենդար նավ է հայտնաբերվել
19.06.2018 | 17:53

Ռուս-ֆիննական թիմը Ֆիննական ծոցում հայտնաբերել է ռուսական նավատորմի լեգենդար նավերից մեկը՝ «Նովիկ» ականակիրը` տեղեկացրել է ռուսական արշավախմբի ղեկավար Կոնստանտին Բոգդանովը: Նավը հայտնաբերվել է Յումինդա հրվանդանի շրջանում՝ 75 մետր խորությամբ: Նավն ականի պայթյունի հետևանքով կիսվել է երկու մասի, հայտնաբերել են հիդրոլոկացիոն որոնումների արդյունքում: Նավի ճանաչման նպատակով իրականացված սուզման ժամանակ` հունիսի 16-ին, մասնագետներն ուսումնասիրել են նավն ու կործանման հետքերը:


«Նովիկը» ռուսական նավատորմին պատկանող կործանիչ ականակիր նավ է: Սպառազինման դուրս գալու պահին 1913-ին այն աշխարհի ամենաարագ նավն էր: Ակտիվորեն օգտագործվել է Առաջին աշխարհամարտի տարիներին: Խորտակվել է 1941-ի օգոստոսի 28-ին գերմանական ականի պայթյունի հետևանքով։

Դիտվել է՝ 2090

Մեկնաբանություններ