«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պաշտպանական բյուջեի նախագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Թուրքիայի դեմ

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պաշտպանական բյուջեի նախագծին, որը պատժամիջոցներ է նախատեսում Թուրքիայի դեմ
19.06.2018 | 18:58

ԱՄՆ Սենատն ընդունել է 2019-ի համար նախատեսված պաշտպանության ոլորտի բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու դեպքում։


Թուրքիայի և ՌԴ-ի միջև նման խոշոր գործարքի իրականացումը փաստացի հակասում է 2017-ին ընդունված Եվրոպայում և Եվրասիայում ռուսական ազդեցությանը հակազդելու օրենքին։ «Նախագահը պետք է բարեխղճորեն կիրառի այս օրենքը՝ գործի դնելով պատժամիջոցներ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, որը կապ ունի նման խոշոր գործարքի հետ»,- ասված է փաստաթղթում։ Պաշտպանության ոլորտի բյուջեի տվյալ նախագիծը մեկն է երկուսից, որ ներկայացված են օրենսդիրների դիտարկմանը՝ որոշման համար։ Երկրորդ նախագիծը ստորին պալատի նախաձեռնությունն է ու հաստատված է պալատում: Երկու նախագծերը նախատեսվում է միացնել իրար ու դնել վերջնական քվեարկության։

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ