Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կարո Փայլան. Շատ երջանիկ եմ Հայաստանի համար

Կարո Փայլան. Շատ երջանիկ եմ Հայաստանի համար
19.06.2018 | 19:01

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանը թուրքական bianet.org կայքին հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի փոփոխություններին ու պատմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռևս անցյալ տարի ունեցած հանդիպման մասին։

Փայլանը հիշում է, որ երբ 2017 թվականի սեպտեմբերին այցելել է Հայաստան, ցանկացել է հանդիպել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ «Ելք» դաշինքի անդամների, մինչդեռ շատերը պնդել էին, որ դրա կարիքը չկա։ «Ասացին՝ «Նրանք փոքր կուսակցություն են, կարիք էլ չկա հանդիպելու»։ Ես էլ ասացի՝ «Ոչ, դա շատ կարևոր կուսակցություն է, արդարամիտ, հավասարությունը, կանանց իրավունքները պաշտպանող կուսակցություն»։ Փաշինյանի հետ երկար հանդիպում ունեցանք, այդ ժամանակ ասացի՝ «Հայաստանն արժանի է Ձեր կուսակցության պես կուսակցություն ունենալուն»։ Չէի պատկերացնի, որ այսքան արագ կլինի, սակայն 6 ամիս անց իսկապես անարյուն ու ժողովրդավար հեղափոխությամբ նրանք եկան իշխանության, շատ երջանիկ եմ»,- պատմել է Փայլանը։

Նա շատ ոգևորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու, հարաբերություններ ստեղծելու պատրաստակամությամբ և հույս է հայտնել, որ Թուրքիայում նույնպես կլինի ժողովրդավարական իշխանություն, որը թույլ կտա բացել երկու երկրների սահմանները։ «Մենք պայքարելու ենք դրա համար, և կանենք անհրաժեշտը: Էրզրումի, Մուշի, Բիթլիսի պատմությունը Երևանի պատմությունից զատել չի կարելի, այդ պատմությունը մեկն է։ Մենք պետք է հաշտեցնենք Անատոլիան պատմական իրողության հետ։ Ազգայնամոլությունն ազգայնամոլություն է ծնում, մինչդեռ Փաշինյանը մերժում է ազգայնամոլությունը, և եթե այստեղ՝ Թուրքիայում էլ ռասիզմը մերժող մտածողություն ձևավորվի՝ ինչո՞ւ չհաշտվենք»,- ասել է Փայլանը։

Դիտվել է՝ 1293

Մեկնաբանություններ