Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարիա Զախարովա. Մենք բացվեցինք Արևմուտքի համար, իսկ նա մեզ խաբեց

Մարիա Զախարովա. Մենք բացվեցինք Արևմուտքի համար, իսկ նա մեզ խաբեց
19.06.2018 | 19:05

Սառը պատերազմից հետո Ռուսաստանը բաց էր արևմտյան երկրների համար, իսկ նրանք խաբեցին` ֆիննական Hufvudsadsbladet պարբերականին հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ամբողջությամբ բացվեցինք Արևմուտքի համար։ Ոչ այն պատճառով, որ մեզ հաղթեցին, մենք ինքներս դա արեցինք: Եվ ահա, մենք բացվեցինք, իսկ դուք մեզ խաբեցիք։ Դուք մեզ պատասխանեցիք փշալարերով շրջապատելով»,- ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Ռուսաստանին հետաքրքրում են Արևմուտքի հետ առևտրի և մշակութային կապերի զարգացումը, ոչ թե հակամարտությունները։


«Մենք ցանկանում ենք, որ հնարավոր լինի ազատ միմյանց երկրներ այցելել, ազատվել մուտքի արտոնագրերի սահմանափակումներից։ Բայց մեզ միշտ մերժում են»,- նշել է դիվանագետը

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ