Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

3-րդ դասարանի աշակերտի նամակը զինվորին Մանվել Գրիգորյանի առյուծի երախում կհայտնվի, 1000 դրամները չե՞ն կարող ինչ-որ մեկի շվեյցարական բանկում կուտակվել

3-րդ դասարանի աշակերտի նամակը զինվորին Մանվել Գրիգորյանի առյուծի երախում կհայտնվի, 1000 դրամները չե՞ն կարող ինչ-որ մեկի շվեյցարական բանկում կուտակվել
20.06.2018 | 04:27

Այսօր ԱԺ-ն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել և անձեռնմխելիությունից, և ազատությունից: Արդեն երեսուն տարվան մոտեցող անկախ Հայաստանում արդեն որերորդ անգամ գլխավոր դատախազը գալիս է ԱԺ այս կամ այն պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու պահանջով: Եթե նախորդ դեպքերում այդ միջնորդությունը դիտարկվում էր, այսպես ասած, խիստ կոնկրետ, տվյալ անձին առնչվող, այս անգամ երևույթն էր խորհրդարանականների դատին ներկայացվում:

Ոչ թե Մանվել Գրիգորյան անձն էր դատապարտվում, այլ այն ամոթն ու խարանը, որ նրա ձեռմամբ կախվեցին պետության գլխին: Ինչպես է հնարավոր զինվորի բաժինն այդպես լկտիաբար ու թշնամու նման խժռել: Ողջ օրը ողողված էր խիստ, բայց կարծես երևույթի համար շատ քիչ թվացող քննադատություններով:
Այս ամենը մի պահ հիշեցրեց մեկ այլ երևույթ: Բոլորն ասում են, թե շոկի մեջ են հայտնվել տեսածից: Իսկապես շոկային էր, բայց այս տարիներին չկար մեկը, որ չկասկածեր, թե ինչպես են ոմանք հարստանում բանակի ու զինվորի հաշվին: Ահա այս կասկածների լավագույն ցուցիչը եղավ, երբ խորհրդարան ներկայացվեց «1000 դրամ» որակված ՊՆ որոշումը: Կրկին բոլորն անխտիր կասկածում էին, թե գուցե այդ գումարները չհասնեն իրենց նպատակին:

Այսօրվա իրողությունների ֆոնին, ամենևին էլ իզուր չէին այդ կասկածները: Զինվորից «տուշոնկա» գողացող ու դրանք գազանների փայ դարձրած իշխանությունների հովանավորյալի նման կարող էր մեկ ուրիշն էլ այդ գումարների հոսքն անմիջապես ուղղել իր գրպանը: Այն ժամանակ պաշտպանության ղեկավարությունը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում էր, թե դա անհնար է: Շատերը հավատացին այդ պաշտոնյաներին, ոմանք էլ ցայսօր հավատ չեն ընծայում, բայց կրկին վճարում են: Հիմա կասե՞ք, որ չվստահողների կասկածներն անհիմն են: Ամենևին: Ոչ մի նպատակ չունենալով այդ նախաձեռնությունը և դրա նպատակները կասկածի ենթարկելու կամ ստվեր գցելու այդ ամենի վրա, մի հարց այդուհանդերձ, ծագում է՝ ով կպատկերացներ, որ զինվորի բաժինն ու 3-րդ դասարանի աշակերտների նամակները զինվորին կհայտնաբերվեն Մանվել Գրիգորյանի առյուծի երախում, իսկ, ասենք, 1000 դրամները ինչ-որ մեկի շվեյցարական բանկում չեն կարող լինել:


Խոսքը երևույթի մասին է, ոչ թե կոնկրետ մեղադրանքի: Ասել է՝ վստահություն չվայելող իշխանության նույնիսկ լավ գաղափարը չի կարող վստահության արժանանալ, քանի որ հասարակությունը շատ լավ գիտեր, թե մանվելգրիգորյաններն ինչ են արել ու ինչպես են տարիներ շարունակ արտոնյալ եղել, բռնություններով ու թալանով զբաղվել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ