Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փայլանն ամոթալի է համարում իշխանությունների միջամտությունը պատրիարքի ընտրությանը

Փայլանն ամոթալի է համարում իշխանությունների միջամտությունը պատրիարքի ընտրությանը
20.06.2018 | 13:18

Թուրքիայի Մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ իշխանությունները հայերին դիտարկում են ոչ թե որպես հավասար քաղաքացիների, այլ գերիների, այդ պատճառով էլ շարունակում են միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացին: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորը bianet.org-ին տված հարցազրույցում ասել է. «Ես երկար տարիներ պայքարել եմ հայկական համայնքի ավելի լավ կառավարման համար: ՈՒ ամեն անգամ պետության ձեռքը փորձել է միջամտել մեր համայնքի ղեկավարմանը: Դժբախտաբար, այս պահին պատրիարքարանը գրաված վերակացուն համագործակցում է պետության հետ: Ես հստակ կարող եմ հայտարարել, որ նա դրածո է և համագործակցում է պետության ներսում գտնվող կառույցների հետ պատրիարքական ընտրություններ թույլ չտալու համար»:

Պատգամավորի համոզմամբ՝ իրադրությունը կփոխվի, եթե Թուրքիայի ներքին քաղաքականության մթնոլորտում լինեն փոփոխություններ: «Եթե Անկարայում ժողովրդավարական կարգեր լինեն, այդ քամին անպայման դրական կազդի նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքն ի վերջո կկարողանա պատրիարքի ընտրություն կազմակերպել, ինչը նրա իրավունքն է»,- նշել է նա՝ ընդգծելով, որ համայնքի միակ ցանկությունը պատրիարք ընտրելն է: Փայլանը հայտնել է, որ պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ խոսել է նաև վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ: «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ հայկական համայնքը, որի գլխին վերակացու է նշանակված, Թուրքիայի ամոթն է, չի կարելի դա թույլ տալ»,- ասել է պատգամավորը:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ