Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կառավարությունը մեկ տարով հետաձգեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման կիրարկումը

Կառավարությունը մեկ տարով հետաձգեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման կիրարկումը
29.06.2018 | 11:38

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում առաջարկեց դեղերը դեղատոմսով բաց թողնելու որոշման կիրարկումը հետաձգել մինչև 2019-ի հուլիսի 1-ը՝ թողնելով միայն բացառությունները։

«Թողնել միայն թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային, հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբային, հակավիրուսային դեղերը՝ անտիբիոտիկները, այդ ընթացքում կքննարկվեն բոլոր դիտողություններն ու առաջարկությունները՝ ձեռնարկելով որոշման կիրարկմանը խոչընդոտող գործոնները հաղթահարելու միջոցառումներ: Մինչև 2018-ի ավարտը կամփոփենք այդ բոլոր դիտողությունների ընդունումը, կմշակվեն, կվերլուծվեն բոլոր ռիսկերը՝ չարաշահումները, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի կառավարությանը», - ասաց Թորոսյանը։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պետք է այս մեկ տարին օգտագործել հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար։ «Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ոլորտում ունենք խնդիր, որը պետք է անպայման կարգավորել, բայց այս ժամկետների հետաձգումներն ի վերջո անիմաստ են դառնում, եթե այս ընթացքում հանրության հետ տեղի չի ունենում երկխոսություն: Մենք հիմա ասում ենք՝ հետաձգենք ևս մեկ տարով, այդ ընթացքում գնում, մոռանում ենք, զբաղվում ուրիշ գործերով, մեկ էլ մյուս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում, մարդիկ այդ մասին տեղեկանում են լուրերի թողարկումից ու զարմանում: Այսինքն՝ այս հետաձգումների իմաստն այն է, որ մենք խնդիրներն ինքներս խորությամբ հասկանանք ու մարդկանց ներկայացնենք, պատրաստենք այդ փոփոխություններին: Ի վերջո, փիլիսոփայության առումով այս փոփոխությունները մի հսկայական մասով տրամաբանական են,- ասաց վարչապետը՝ շարունակելով,- պետք է այս մեկ տարին օգտագործենք հանրության հետ մասնագիտական պրակտիկ երկխոսություն ծավալելու և ամեն ինչը բացատրելու, ներկայացնելու համար, մինչև մարդկանց համոզենք, որ այս մեխանիզմը պետք է կիրառվի հօգուտ և ոչ թե ընդդեմ իրենց»:

Դիտվել է՝ 3883

Մեկնաբանություններ