Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ա» ասելուց հետո պետք է «Բ»-ն էլ ասել. նախարարությունը պետք է կոնկրետ քայլերի դիմի»

«Ա» ասելուց հետո պետք է «Բ»-ն էլ ասել. նախարարությունը պետք է կոնկրետ քայլերի դիմի»
30.06.2018 | 11:48

Հայտնի ճարտարապետ, «Ռոսիա» կինոթատրոնի համահեղինակ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ զրուցել ենք հուշարձանների պաշտպանության, գլխավորապես «Ռոսիա» կինոթատրոնը վերջնականապես կորցնելու վտանգի մասին:

-«Ռոսիա» կինոթատրոնը վերջնական ձևախեղումից փրկելու մտավորականների, հանրության կոչը առկախ է մնացել: Մեր հայացքը մշակույթի նախարարությանն է, բայց վերջինս կարծես իրավասու չէ ինչ-որ բան ձեռնարկելու:
-Նախարարությունը իրավասու չէ, որովհետև «Ռոսիա» կինոթատրոնը, «Զվարթնոց» օդանավակայանը հուշարձանների ցանկում ընդգրկված չեն:
Մինչ օրս լուծված չէ այդ հարցը, չնայած մշակույթի նոր նախարարն ասաց, որ դրանք պետք է ընդգրկվեն հուշարձանների ցանկում:
-Նախարարությունը հայտարարություն է տարածել, որ պետք է համալրվի հուշարձանների ցանկը և անսալու են մասնագետների, հանրության առաջարկներին: Բայց կարծես ոչ մի ձայն չի լսվում: Գուցե ճիշտ ժամանա՞կն է, որ մտավորականներն իրենց խոսքն ասեն:
-Գիտե՞ք ինչ, մտավորականները միշտ չէ, որ պետք է պահակի նման պաշտպանեն ժողովրդի ունեցածը: Այդ հուշարձանը, «Ռոսիան» նկատի ունեմ, պետական է եղել, հիմա դարձել է մասնավոր, բայց, բոլոր դեպքերում, անկախ սեփականության ձևից, ժողովրդի հարստությունն է (թեև աներևակայելի չափերով աղավաղվել է, իսկական տեսքը ոչ ոք չի էլ հիշում): Ժողովուրդը պետք է իր ունեցածը պահպանի, լինի կինոթատրոն, եկեղեցի, թե այլ կառույց: Իսկ ժողովրդի ներկայացուցիչներն ովքե՞ր են՝ իշխանությունները, նախարարությունները, ժողովուրդը ամեն անգամ չի կարող շրջափակել հուշարձանը, որ չոչնչացնեն: Իմ կարծիքով՝ այդ հայտարարությունից հետո նախարարությունը պետք է հրավիրի և զրուցի սեփականատիրոջ հետ, որովհետև նա ամենևին մտադիր չէ լսելու ո՛չ ժողովրդին, ո՛չ իշխանություններին:
-Եթե «Ռոսիան» հուշարձանների ցանկում ընդգրկվի, արդեն կամայականություններին վերջ կդրվի: Գուցե պետք է մտավորականների՞ն հրավիրեն զրուցելու: Վերջիններս էլ իրենց առաջարկները ներկայացնեն և հետամուտ լինեն, որ նախարարութունն իր խոսքի տերը լինի:
-Երևի գիտեք, որ համացանցում «Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնը» խումբ է ստեղծվել: Բազմաթիվ ճարտարապետներ, մտավորականներ ընդգրկվել են այդ խմբում ու ասել են իրենց կարծիքը: Կարելի է՝ մի անգամ էլ կարծիք հայտնել: Բայց սա իշխանությունների խնդիրն է, պետք է կարգի հրավիրեն այդ մարդկանց, բացատրեն, որ ճիշտ է, գնել ես կինոթատրոնը, բայց դա ժողովրդի սեփականությունն է, կառուցված է ժողովրդի համար:
-Հույս ունե՞ք, որ մի բան կփոխվի:
-Կարծում եմ` այո: Իշխանությունը փոխվել է, ու շատ բան փոխվել է: Ես ողջունում եմ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությանը, մշակույթի նախարարությանը, որ փորձում են տեր կանգնել մեր ունեցածին, բայց «Ա» ասելուց հետո պետք է «Բ»-ն էլ ասել, նախարարությունը պետք է կոնկրետ քայլերի դիմի:

Ճեպազրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հ.Գ.- Զրույցի մանրամասները՝ «Իրատեսի» առաջիկա տպագիր համարում:

Դիտվել է՝ 3794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ