«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թրամփը նորից հավատում է ՆԱՏՕ-ին

Թրամփը նորից հավատում է ՆԱՏՕ-ին
14.07.2018 | 05:44

Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ալյանսի անդամները խոստացել են ավելի շատ միջոցներ հատկացնել պաշտպանական կարիքներին: Մինչ այդ նա բազմիցս քննադատել էր ալյանսի գործընկերներին և բողոքել, որ ԱՄՆ-ի ծախսերն ընդհանուր անվտանգության ապահովման համար անհամեմատ բարձր են բոլոր դաշնակիցներից: Դաշինքի երկրները որոշեցին ՀՆԱ-ի 2 %-ից ավելին հատկացնել պաշտպանական կարիքներին` տեղեկացրեց ԱՄՆ-ի նախագահը բանակցություննները եզրափակող մամլո ասուլիսում:

Թրամփի խոսքով` հիմա նա նորից հավատում է ՆԱՏՕ-ին ու անհրաժեշտություն չի տեսնում ալյանսից դուրս գալու: «Մենք վիթխարի առաջընթաց ունեցանք,- ասաց Թրամփը:- Զարմանալի է, թե ինչ հոգեկան վերելք էր տիրում բանակցությունների սենյակում»: Բրյուսելից մեկնումից հետո Թրամփը իր Թվիթերում տեսանկարահանում տեղադրեց, որ դրամատիկ սաունդտրեկի հնչյունների ուղեկցությամբ ցույց էր տալիս այցը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առանձին ասուլիս տվեց և հայտարարեց, որ գագաթնաժողովի բոլոր մասնակիցները հստակ հաստատեցին իրենց նվիրվածությունը ՆԱՏՕ-ի նպատակներին: Գագաթնաժողովից առաջ որոշ դիտորդների անհանգստությունն էր հարուցել ԱՄՆ նախագահի դիրքորոշումը` կասկածներ էին հնչում, որ Թրամփը ցանկանում է ալյանսից դուրս գալ: Ռեյթերսը, հղում անելով ՆԱՏՕ-ի իր աղբյուրներին` հաղորդեց, որ բանակցություններում Թրամփն ասել է, որ ինքը չի սպառնացել դուրս գալ: Բրյուսելում Թրամփն առավոտյան թվիթներում ինչպես միշտ իր դժգոհությունն էր արձանագրում: «Երկար տարիներ նախագահները փորձել են Գերմանիայից ու ՆԱՏՕ-ի մյուս հարուստ երկրներից հասնել ավելի մեծ վճարի, որ իրենց Ռուսաստանից պաշտպանում են: Նրանք ծախսերի փոքր մասն են ծածկում: ԱՄՆ-ը տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսում` չափազանց մեծ սուբսիդիաներ Եվրոպային ու շատ էլ կորցնում է առևտրում»` գրել էր Դոնալդ Թրամփը: «Ավելին` Գերմանիան սկսել է վճարել Ռուսաստանին, երկրից, որից ուզում է պաշտպանվել, միլիարդավոր դոլարներ իր էներգետիկ կարիքների համար, Ռուսաստանից եկող նոր խողովակաշարով: Անընդունելի է: ՆԱՏՕ-ի բոլոր երկրները պետք է կատարեն իրենց խոստումը 2 %-ի մասին և նրանք պետք է արդյունքում բարձրացնեն մինչև 4 %»` գրել էր ԱՄՆ նախագահը Թվիթերում:


Բանակցությունների ընթացքում նրա տոնը փոխվել էր, ավելի հարգալից էր գործընկերների նկատմամբ` լրագրողներին պատմեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա հաստատեց, որ Ֆրանսիան 2024-ին կհասնի պաշտպանական ծախսերի ՀՆԱ-ի 2 %-ի նշաձողին, բայց հոռետեսորեն արտահայտվեց 4 %-ի հեռանկարի մասին:
ВВС


Հ.Գ. Դոնալդ Թրամփը Բրյուսելում հասավ այն հաջողության, որին արդեն նախապատրաստել էր ալյանսին, բայց 4 %-ի հեռանկարը իսկապես հոռետեսական է: Ի վերջո` ԵՄ-ն ինքը իր պաշտպանական բանակը կարող է պահել 4 %-ին հավելելով ևս մի քանի տոկոս ու ազատվելով ԱՄՆ-ի գերակայությունից: Բրյուսելից Դոնալդ Թրամփը մեկնեց Լոնդոն` աշխատանքային այցով և երկու օր կանցկացնի բրիտանական կղզիներում: Նրա այցը ուղեկցվելու է բողոքի ակցիաներով: Թերեզա Մեյի համար լավագույն ժամանակները չեն` բրեկզիտի համաձայնագրի պատճառով կառավարության երեք նախարարներ հրաժարական տվեցին և Մեծ Բրիտանիայում չեն բացառում, որ ի վերջո հրաժարական է տալու և Թերեզա Մեյը: Վարչապետության հույսեր ունի Լոնդոնի նախկին քաղաքապետ, նախկին ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: Նրա` մեղադրանքներով լի նամակը վարչապետին` Բրիտանիայում մեծ արձագանք գտավ: Ջոնսոնը կարծում է, որ իր համաձայնվողականությամբ վարչապետն արժեզրկում է բրեկզիտի գաղափարը և երկիրը նորից ԵՄ-ից մեծ կախվածության մեջ է հայտնվելու` կորցնելով ԵՄ անդամության առավելությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ