«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թանգարանային հեղափոխություն

Թանգարանային հեղափոխություն
14.07.2018 | 16:04

Փակ փողոցներում մեկը սեր է տեսնում, մեկը` ատելություն, մեկ ուրիշը` ճանապարհ, մյուսն էլ` փակուղի: Թե ինչ ենք տեսնելու Հեղափոխության թանգարանում, դեռ պարզ չէ: Թավշա հեղափոխությունից շատ քիչ ժամանակ է անցել ու շատ ժամանակ է պետք վերարժևորելու համար, որ թավիշը չհայտնվի չակերտներում: «Նոր Հայաստանում» լարախաղացի պես ենք ապրում: Օդից կախված պարանի վրա քայլելը ճահճում ապրելուց լավ է: Բայց անզգուշ քայլի դեպքում ճահիճն էլ քեզ չի խնայի: Սրանք տրամադրություններ են, շատ անձնական, շատ սուբյեկտիվ. նոր Հայաստանում ապրելը ինձ համար նոր բացվող առավոտի է նման, երբ օրդ նոր է սկսվում...


Սահուն անցում բուն թեմային: Թանգարանացվող հեղափոխություն: Պաշտոնական աղբյուրներից տեղեկանում ենք՝ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Արձագանքները գոնե սոցցանցերի տիրույթում հուսադրող չեն: Ոգևորություն չկա: Իմաստ չկա:


Մտքովս Չալոն է անցնում՝ ամենատիպիկ ու կենդանի ցուցանմուշը, ուսապարկն ու «Դուխով» գլխարկները: Բայց քաղաքի սրտի զարկերը, կանգ առած ժամանակը, փակ փողոցների մարտահրավերը, ավտոմեքենաների ազդանշաններն ու սպասումները, սպասումները, սպասումները... ցուցասրահի վերածելը մարդու արձանը կենդանության օրոք կանգնեցնելու է նման (անառարկելի մեծությունները բացառություն են):


Բանաստեղծ Գարմարի հետ եմ զրուցում, էլի մեկը, ում դուր չի գալիս թանգարանի գաղափարը, ասում է. «Մենք չե՞նք նմանվում շտապող մանկանը, ով դեռ շոկոլադի համը չի տեսել, բայց գովաբանում է այն ամենուր։ Հեղափոխության պտուղները չվայելած՝ գովերգելով այն, մի՞թե նոր կուռքեր չենք փնտրում մեզ համար, նոր պատրանքներ, մտքի ու հոգու հեղափոխությանն ընդդիմանալով ցուցադրում ենք այն, ինչը դեռ չկա»։


Ինչևէ, կազմակերպիչները տեղեկացնում են, որ հնարավորինս սեղմ ժամկետներում ցուցասրահը համապատասխան նմուշներով կհամալրվի ու կկահավորվի: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրեն լրացուցիչ տեղեկություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ