Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի նախագահը հուլիսի 20-ին այցելելու է Ֆրանսիա

Ադրբեջանի նախագահը հուլիսի 20-ին այցելելու է Ֆրանսիա
15.07.2018 | 23:20

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեզն ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 20-ին կայցելի Փարիզ: Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևն առաջին անգամ պաշտոնական հանդիպում կունենան:

«Այդ հանդիպումը հնարավորություն կտա ցուցադրելու մեր հարաբերությունների կատարելությունը, երկկողմ քաղաքական հարաբերությունների ամրությունը, մասնավորապես, մեկ անգամ ևս կհաստատվի Ֆրանսիայի ակտիվությունը Մինսկի խմբում»,- ըստ ադրբեջանական APA գործակալության` ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ