Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Սարգսյանը և Կատարի էմիրը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները

Արմեն Սարգսյանը և Կատարի էմիրը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները
15.07.2018 | 23:46

Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ջերմ ու անմիջական զրույցի ընթացքում Հայաստանի նախագահը և Կատարի էմիրը քննարկել են ՀՀ-ում ներդրումային ծրագրեր իրագործելու հնարավորությունները։


Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի մրցակցային առավելությունները, ներդրումներ կատարելու գրավչությունն ու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ քայլերը։ Կատարի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում նորագույն տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ կան համագործակցության մեծ հեռանկարներ։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ