Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր Հայաստանն արդեն անցյալու՞մ է

Նոր Հայաստանն արդեն անցյալու՞մ է
16.07.2018 | 11:22

Հայ առաքելական եկեղեցու ու կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ իրավիճակը նորից սրվել է: «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամները, որ պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, նոր գործողություններ են ձեռնարկել` իրավական դաշտից դուրս եկող: Հայկական լրատվամիջոցները հաղորդում են` հղում անելով Գարեգին Երկրորդի մամլո քարտուղար հայր Վահրամ Մելիքյանին, որ «հայտնի նախաձեռնության ներկայացուցիչները նորից փորձեցին խախտել հանգստությունն ու աղոթքի մթնոլորտը համայն հայության հոգևոր կենտրոնում` սադրիչ գործողություններով ու վիրավորական արտահայտություններով կաթողիկոսի ու հոգևորականների հասցեին»: Դա հուլիսի 13-ին էր, Էջմիածնում, հաջորդ օրը նրանք փակել են կաթողիկոսի ճանապարհը Գնդեվանք:

Վեհափառը ստիպված է եղել մեքենան լքել ոստիկանների ուղեկցությամբ: Նա ոչ մի բառ չարտաբերեց, իսկ «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամները քայլում էին նրա հետևից ու բղավում էին «Գարեգին, հեռացիր»: Ինչ-որ պահի կարող էր ծեծկռտուք սկսվել, որովհետև բողոքողները չէին ցանկանում կասթողիկոսի ճանապարհը բացել: Մեկնաբանելով կատարվածը` Մելիքյանն ընդգծել է, որ այդ գործողությունները պետք է դատապարտվեն ու շարժման ակտիվիստները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Վերջին հարցում կասկածներ կան: «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման ներկայացուցիչները համակարգող Կարեն Պետրոսյանի գլխավորությամբ, արդեն շրջափակել են կաթողիոսի նստավայրը: Հուլիսի 6-ին: Aysor.am-ին այն ժամանակ Պետրոսյանն ասել էր. «Դա մեր տարածքն է: Եթե մենք իրավունք չունենք այդ տարածք մտնել, թող ոստիկանություն կանչեն ու մեզ բերման ենթարկեն»: Սակայն իրավապահները իրենց երկիմաստ պահեցին: Ըստ ամենայնի` պետք էր, որ հուլիսի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Երկրորդի հետ հայտնվի Հայ առաքելական եկեղեցու երիտասարդական համաշխարհային հավաքի եզրափակիչ հավաքին, որ մի քանի օր անց Էջմիածինը մաքրեն բողոքավորներից: Դա էլ իր տրամաբանությունն ունի: Հայաստանի նոր ղեկավարությունը իշխանության եկավ բազմամարդ ժողովրդավարական հանրահավաքների ալիքի վրա: Բայց խնդիրն այն է, որ «հեղափոխությունը» հանկարծ չի ավարտվում: Փոփոխությունների էյֆորիայից ուզում են օգտվել շատերը` փորձելով բռնի ուժով իրենց կամքը պարտադրել:

Մի կողմից` ներկա կառավարությունը չի կարող «դավաճանել» ժողովրդական շարժման իդեալներին, որի շնորհիվ իշխանության է եկել, մյուս կողմից` Փաշինյանի կառավարությունը այսօր ստիպված է գործել այլ ալգորիթմով, քան եղել է ընդդիմության մեջ: Ժամանակն է կարգուկանոն հաստատել կրոնական բարդ ոլորտում: Արդեն չեն աշխատում չխառնվելու փորձերը, որովհետև եկեղեցին պետությունից անջատ է: Այս առումով` հետաքրքիր է Հայ առաքելական եկեղեցու հունական թեմի ղեկավար հայր Խորեն Առաքելյանի հայտարարությունը։ Նա նկատում է, որ հայ ժողովուրդը նախկինում ցույց է տվել սիրո ու հանդուրժողականության բացառիկ օրինակ, որով կարելի էր հպարտանալ պատմական հայրենիքից դուրս: «Մենք վստահ էինք, որ նոր Հայաստան ենք կառուցում: Բայց այսօր, ավաղ, հուսահատ ենք: Նոր Հայաստանն արդեն անցյալում է մնացել»: Հայր Խորենի կարծիքով` կատարվողը հիշեցնում է դարաշրջանը, որ բնորոշ էր «բացառապես աթեիստական բոլշևիկյան Հայաստանին», երբ եկեղեցին մերժվում ու հետապնդվում էր: Հայ առաքելական եկեղեցին իր գոյության 1715 տարիներին այնպես է ներաճել հայ հասարակության ու պետականության մեջ, որ անհնար է անջատել: Այդ պատճառով ներկա բռնի գործողությունները Եկեղեցու նկատմամբ լուրջ սպառնալիքներ են: Այդ թվում և նոր իշխանության համար: Հրապարակային հարձակումները կաթողիկոսի վրա և կարգուկանոնը ապահովողների անվճռականությունը վարկաբեկում են «սիրո հեղափոխության» ֆենոմենը: Հայ առաքելական եկեղեցու ու Գարեգին Երկրորդի շուրջ իրավիճակի սրման հետ միաժամանակ կտրուկ սրվել է կրոնական լարումը Ադրբեջանում: Հուլիսի 3-ին ոմն Յունիս Սաֆարովի մահափորձը Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ վերաճեց շատ ավելիի: Հուլիսի 10-ին քաղաքում «150-200 մարդու հանրահավաք եղավ արմատական կրոնական ուղղվածությամբ», որը ցրելիս ոստիկանական երկու սպա սպանվեցին: Գնահատելով իրավիճակը` Day.az-ը արձանագրեց. «Գյանջան միակ վայրն է, որտեղ ուժեղ է արմատական տարրերի ազդեցությունը, որ քողարկվում են, ավելի շուտ ձևանում են «իսկական մուսուլմաններ` սրբերի պատվիրանների կրողներ» և «հենց այդ քաղաքում է գործել քաղաքականացված արմատական «իրական մուսուլմանների» խմբակը, որ ղեկավարվում է դրսից»:


Քաղաքականացումը միայն Գյանջայի միջադեպում չէ: Երբ հուլիսի 6-ին «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամները ներխուժեցին կաթողիկոսի նստավայր, նրանք հոգևոր ղեկավարությանը մեղադրեցին, որ իբր քրիստոնեական մեծագույն սրբության` Լոնգինի գեղարդի մի մասը կտրել ու նվիրել է ռուս քաղաքապետերից մեկին: Էջմիածինը հերքեց այդ լուրերը և ցուցադրեց Սուրբ Գեղարդը: Բայց հակառուսական նստվածքը մնաց: Ադրբեջանում որոշ պաշտոնաթող պաշտոնյաներ սկսեցին մատնացույց անել «էքստրեմիստների» Իրանի ղեկավարության մեջ, որ «փորձում են ապակայունացնել Ադրբեջանը երկար ժամանակ և կոնֆլիկտ են սադրում շիաների ու սուննիների միջև»: Ակնհայտ են երկու մեդիահարձակումները Մոսկվայի ու Թեհրանի վրա: Կարծես զուգահեռ գործընթացները միմյանց հետ խնդիրներ ունեցող երկու հանրապետություններում հատվում են: Բաքվի ու Երևանի առաջ լուրջ մարտահրավեր են, որ գուցե նրանք պիտի համատեղ հաղթահարեն, որովհետև Անդրկովկասում տագնապալի իրադարձություններ են:
Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ, REGNUM


Հ.Գ. Բնական է, որ պիտի նման հրապարակում հայտնվեր ռուսական մամուլում, բայց անբնական է, որ հայ իրավապահները բացարձակապես անմասնակից ու անհաղորդ են եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին: Այն տպավորությունն է, որ Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի տարածքում չի գործում կամ իրավապահները կաշկանդված են իրենց գործողություններում ինչ-որ պարտավորություններով` չգիտես ում առաջ: Ինչ-որ մեծ սկանդալ է հասունանում, որի վերջին գործողությունը հաստատ խաղաղ չի լինելու, իսկ դա կասեցնելու համար անհրաժեշտ է կալանավորել «Նոր Հայաստան, նոր կաթողիկոս» շարժման անդամներին: Հասարակական կարգը խախտելու բազում ապացույցներ նրանք տվել են ու անպատժալիությունից արբած` պատրաստ են նոր «սխրանքների»: ՈՒ՞մ է դա պետք: Սա է հարցը: Մի՞թե իսկապես «նոր Հայաստանն արդեն անցյալում է»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3414

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ