Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կուրց. ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները

Կուրց. ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները
18.07.2018 | 09:45

Եվրամիությունը պետք է անհապաղ դադարեցնի Թուրքիայի հետ եվրաինտեգրման բանակցությունները` ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը։ ՛

«Վերջին տարիներին Թուրքիան արագորեն հեռանում է Եվրոպայից ու եվրոպական արժեքներից»,- ասել է Կուրցը՝ շեշտելով, որ հարկավոր է, ամեն դեպքում, Թուրքիայի հետ համագործակցության եզրեր փնտրել։ «Մենք՝ որպես հարևաններ, պետք է կենտրոնանանք համագործակցության այլ տարբերակներ գտնելու վրա»,- նշել է Ավստրիայի կանցլերը։

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ