Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Օգտակա՞ր», թե՞ «անօգտակար ապուշ» է Դոնալդ Թրամփը

«Օգտակա՞ր», թե՞ «անօգտակար ապուշ» է Դոնալդ Թրամփը
20.07.2018 | 11:14

Եթե ռուսական էլիտայի մի մասը Դոնալդ Թրամփին համարում էր «օգտակար ապուշ», Հելսինկիի հանդիպումից հետո նրա քաղաքական զիգզագները ստիպում են մտածել, որ նա «անօգուտ ապուշ» է` գրում է Պիեռ Ավրիլը Le Figaro-ում:


Վերջին հաղթական ճիչերը հայտնվեցին երեքշաբթի առավոտյան «Российская газета»-ում: «Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի ջանքերը տապալվեցին»` սպասված հայտարարությունն արեց կառավարամետ օրաթերթը` չգիտակցելով, ինչ փոթորիկ է բարձրացրել Սպիտակ տան տերը: Ֆատալիզմը սկսեց դրսևորվել չորեքշաբթի, երբ իստեբլիշմենտը, որին ատում են թե Թրամփը, թե Պուտինը, բացահայտեց ԱՄՆ նախագահի կապիտուլյացիան ՌԴ նախագահին: Մոսկվայի կարծիքով` ամերիկացի խիզախ բիզնեսմենը, որ խոստացել է «ճահիճը չորացնել», հետադիմական խորհրդարանականների զոհն է:

Ապացույցը` նոր պատժամիջոցներն են, որ նրանք ուզում են սահմանել Ռուսաստանի դեմ: «Առաջ Դոնալդ Թրամփը Մոսկվայի աչքին «օգտակար ապուշ» էր` սովետական դարաշրջանի պերսոնաժ, որ փառաբանում էր ԽՍՀՄ-ը, չիմանալով, որ իրեն օգտագործում են, որի նմանը կարելի է վերարտադրել ժամանակակից Ռուսաստանում: Սակայն Հելսինկիից հետո ռուսական էլիտայի մի մասը, այդ թվում` բիզեսին առնչվողները, սկսել են մտածել, որ գործ ունեն անօգուտ ապուշի հետ»` ասել է Կառնեգիի Մոսկվայի կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Գաբուևը: «Որքան էլ Թրամփն ասի, որ Ղրիմը ռուսական է, երկկողմ հարաբերությունները միայն վատանում են, նոր պատժամիջոցներ են սպասվում և Ռուսաստանի կերպարը ներկայանում է ավելի թունավոր, քան առաջ»` բացատրում է քաղաքագետը` մեկնաբանելով օլիգարխիկ կլանի տրամադրությունները: Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար Պուտինն արժանացավ Թրամփի հաճոյախոսությանը, բարեհոգի Պուտինը նրան տեղնուտեղը ֆուտբոլի գնդակ նվիրեց` ասելով, որ գնդակը հիմա ամերիկյան դաշտում է և սառը պատերազմի էջը փակելու նրա հերթն է եկել: Մանր ինտրիգների հարցում Ռուսաստանը միշտ ավելի համբերատար է ԱՄՆ-ից:

Պիեռ ԱՎՐԻԼ, Le Figaro


Հ.Գ. Times-ը գրում է, որ Վաշինգտոնում քննարկում են օրինագծի ընդունման հնարավորությունը, որով նոր պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի դեմ, եթե նորից փորձի միջամտել ԱՄՆ-ի ընտրական գործընթացներին: Եթե օրինագիծը հավանություն ստանա, Սպիտակ տունը կկորցնի վերահսկողությունը արտաքին քաղաքականության այդ կարևոր ուղղության վրա: Պատժամիջոցների հարցը որոշելուց նախագահին զրկելու փորձը ձեռնարկվում է աճող դժգոհության պատճառով Վաշինգտոնում, նաև հանրապետականների շարքերում, որ Հելսինկիիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թրամփը հրաժարվել է քննարկել Ռուսաստանի միջամտությունը 2016-ի նախագահական ընտրություններին: Հանդիպումից մի քանի օր առաջ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոուտսը հայտարարեց, որ Կրեմլը շարունակում է մասշտաբային գործողությունները «խարխլելու մեր ժողովրդավարությունը»: Երկու սենատորներ` հանրապետական Մարկո Ռուբիոն և դեմոկրատ Քրիս վան Խոլենը օրինագիծ են ներկայացրել, որը հավանություն ստանալու դեպքում, ԱՄՆ-ը մեխանիկորեն պատժամիջոցներ է կիրառում ցանկացած երկրի դեմ, որը փորձել է ազդել ԱՄՆ ընտրությունների ելքի վրա: Օրինագծի համաձայն` Ազգային հետախուզության տնօրենը խորհրդակցում է ԿՀՎ-ի, ՀԴԲ-ի, ԱԱԾ-ի տնօրենների հետ` նախքան օտարերկրյա միջամտության մասին զեկույց գրելը ցանկացած ընտրությունից մեկ ամիս առաջ: Եթե Ռուսաստանի կամ այլ երկրի միջամտությունը բացահայտվի, նախագահը պարտավոր է 10 օրում պատժամիջոցներ մտցնել: Միտչ Մակքոնելը` հանրապետականների ղեկավարը Սենատում, արդեն սատարել է այդ գաղափարին, որ ունի նաև դեմոկրատական կուսակցության ղեկավարության աջակցությունը:


Հելսինկին ու նրա հետևանքները` Թրամփը նորից խմբագրում է իր խոսքերը, ռուսները նորից հրապարակավ հայտարարում են, որ չգիտեն` ո՞ր Թրամփին հավատալ: Իրականում Դոնալդ Թրամփը պատրաստվում է տեղական ընտրություններին նոյեմբերին ու նրա հաղթաթղթերը շատ բարձր են` տնտեսական աճ, Հյուսիսային Կորեայի միջուկային պատերազմի բացառում, Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի բացառում, մնացածը քաղաքականություն է քաղաքականության մեջ` ընթացիկ ու անկարևոր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ