Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Սեպտեմբերը Նյու Յորքում

Սեպտեմբերը Նյու Յորքում
21.07.2018 | 11:09

«Հելսինկիիում ԱՄՆ նախագահը համաձայնեցրել է երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև մշտական աշխատանքային երկխոսությունը: Նախագահ Թրամփը խնդրել է Ջոն Բոլտոնին նախագահ Պուտինին Վաշինգտոն հրավիրել աշնանը և այդ հարցի քննարկումն արդեն սկսվել է»` Թվիթերում գրել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը: Մինչ այդ Թրամփը մերժել էր Վլադիմիր Պուտինի առաջարկը` մի շարք քաղաքացիների հարցաքննել փոխադարձության սկզբունքով, բայց հույս ունի, որ 12 ռուսաստանցիներ ԱՄՆ կգան` հարցաքննության` հայտարարել է Սանդերսը: Ռուսական կողմն ուզում է հարցաքննել Hermitage Capital հիմնադրամի տնօրեն ՈՒիլյամ Բրաուդերին, որ Ռուսաստանում հեռակա դատապարտվել է, և ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին: ԱՄՆ-ը հետաքրքրված է 12 ռուսաստանցիներով` նրանց անվանել են հետախույզներ ու հեռակա մեղադրանք ներկայացրել 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության գործով: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Մոսկվայում էր Հելսինկիի գագաթնաժողովից մի քանի շաբաթ առաջ: Նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ում եղել է 7 անգամ, միայն երեքն են պաշտոնական այցեր: Վերջին անգամ` 2007-ին, երբ նա հանդիպեց Ջորջ Բուշ կրտսերին:


Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումը Հելսինկիիում «վիթխարի հաջողություն» էր և «նշանակալից ինտելեկտ ունեցող մարդկանց» շատ է դուր եկել իրենց մամլո ասուլիսը: Նա արդեն պատրաստվում է բանակցությունների երկրորդ ռաունդին, այս անգամ` Վաշինգտոնում: Չնայած Սպիտակ տունը արդեն մի քանի օր բախվում է հանդիպման քաղաքական հետևանքներին և քաղաքական ամբողջ սպեկտրի քննադատությանը: Բացի այդ` հատուկ դատախազը շարունակում է իր հետաքննությունը 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործով: Դոնալդ Թրամփին դուր են եկել հասարակական կարծիքի հարցման վերջին արդյունքները, որոնց համաձայն, թեպետ բնակչության մեծ մասը չի աջակցում Ռուսաստանի նկատմամբ նրա քաղաքականությանը, հանրապետականների հիմնական զանգվածը Մոսկվայի հետ նրա հարաբերությունների դեմ ոչինչ չունի: Իր ընտրարշավի ժամանակ Թրամփը խոստացել է առավել սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որ մինչև այժմ նրան չի հաջողվել: Բայց իր կողմնակիցների աջակցությամբ, նա պատրաստ է այդ ճանապարհով առաջ գնալ:
BBC


Հ.Գ. Ամենայն հավանականությամբ` Թրամփի պատկերացրած «աշունը» համընկնելու է ՄԱԿ-ի սեպտեմբերյան նստաշրջանի հետ: Սեպտեմբերը դառնում է բուռն աշխարհաքաղաքական ամիս: Պատկերացնու՞մ եք` ՄԱԿ-ի նստաշրջանում ելույթ են ունենում Թրամփը, Պուտինը, Փաշինյանը: Բնականաբար` առիթը բաց չեն թողնի և Էրդողանն ու Ալիևը: Ելույթները ընդունեք հավուր պատշաճի` կարևորը լինելու են հանդիպումները և արդյունքները: Բայց մինչև սեպտեմբեր դեռ պետք է ապրել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2957

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ