Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամերիկացիները կարծում են, որ Ռուսաստանի մասին շատ են խոսում

Ամերիկացիները կարծում են, որ Ռուսաստանի մասին շատ են խոսում
22.07.2018 | 14:57

Հուլիսի 20-ին պահպանողական վերլուծաբան Քեսլի Հակնեսը նշել է, որ ընտրողների կարծիքով` ամերիկացի քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները չափն անցնում են «Ռուսաստանի թեմայով քննարկումներում»: Իմ կարծիքով` շատ ամերիկացիներ կարծում են, որ Ռուսաստանի թեմայով չափազանց շատ են քննարկումները` ասել է Daily Signal-ի լրագրող Ջուլիա Հակնեսը, «Rising» հեռուստահաղորդման հաղորդավարներ Քրիստալ Բոլին ու Լոուրենս Ջոնսին Hill.TV -ով: Վերջերս Gallup-ի ինստիտուտը հարցում է արել, որի արդյունքներով պարզվել է, որ ամերիկացիներին Ռուսաստանը գործնականում չի հուզում: Ռուսաստանը չի հայտնվել նույնիսկ ամերիկացիներին ամենից շատ հուզող խնդիրների առաջին 20-յակում: Gallup-ի հուլիսին անցկացրած հարցումներով` ամերիկացիներին խնդրել էին անվանել այն խնդիրները, որ իրենց ամենից շատ են հուզում 2018-ի ընտրությունների նախօրեին: Պրոբլեմների ցանկում առաջինը տնտեսությունն է, ապա անլեգալ միգրացիան և դժգոհությունը կառավարության աշխատանքից /ոչ գործիմաց կառավարում: Հարցվածների միայն 0,5 % -ն է համարում, որ Ռուսաստանը լուրջ խնդիր է ԱՄՆ-ի համար:

Հարցումն անցկացվել է հուլիսի 19-ին Հելսինկիում Թրամփի ու Պուտինի հանդիպումից առաջ: Համատեղ մամլո ասուլիսում Թրամփը չքննադատեց Պուտինին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության համար: Թեպետ հետո Թրամփը փորձեց հրաժարվել իր նախնական մեկնաբանություններից, հուլիսի 19-ին Սպիտակ տունը հաղորդեց, որ չնայած երկու կուսակցություննեի քննադատություններին, Թրամփը խնդրել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Ջոն Բոլտոնին Պուտինին հրավիրել Վաշինգտոն հանդիպման:
Ջուլիա ՄԱՆՉԵՍՏԵՐ, The Hill,ԱՄՆ


Հ.Գ. Հուլիսի 21-ին արդեն հաղորդվեց` Սպիտակ տան վարչակազմը մտադիր չէ կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը ԱՄՆ: Ըստ պաշտոնական մեկնաբանության` նախագահի խոսքերը ոչ մի կերպ չեն համապատասխանում իրական հռետորաբանությանը և Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի գործողություններին։ 2015-ի Մինսկի խաղաղության պայմանագիրը հանրաքվեի որևէ տարբերակ չի ներառում ՈՒկրաինայի կառավարության վերահսկողության ներքո գտնվող հատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «անհամբերությամբ» է սպասում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում` մինչև սեպտեմբեր մի քանի անգամ տեսակետը կարող է փոխել Թրամփը, նույնքան` նրա աշխատակազմը, իսկ ՌԴ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը կարող են հանդիպման օրակարգ մշակել ու ծրագիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ