«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռոհանի. Իրանի հետ թշնամանքը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել

Ռոհանի. Իրանի հետ թշնամանքը կարող է շատ վատ հետևանքների հանգեցնել
22.07.2018 | 23:03

Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է անում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերջ տալ Թեհրանի հանդեպ թշնամական գործողություններին` պնդելով, որ հակառակ պարագայում Սպիտակ տունը կարող է բախվել շատ լուրջ հետևանքների: «Ամերիկան պետք է հստակ գիտակցի, որ Իրանի հետ խաղաղությունն ամենահարատևն է լինելու, իսկ պատերազմը՝ ամենադաժանը»,-նշել է Ռոհանին: Նրա խոսքով՝ «ամերիկացիների սպառնալիքների պայմաններում Իրանի հանրությունը ավելի միասնական է դարձել»:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ