Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմ է

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առևտրային պատերազմ է
22.07.2018 | 23:07

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև իսկական առևտրային պատերազմ է ընթանում, և G20-ի անդամ բոլոր երկրները գիտակցում են դա` ասել է Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո լը Մերը: «G20-ում բոլորը գիտակցում են, որ առևտրային պատերազմն այլևս իրականություն է և սպառնալիք համաշխարհային տնտեսության աճի համար։ Ես խնդրում եմ ԱՄՆ-ին գործի դնել ողջամտությունն և հարգել կանոններն ու իր դաշնակիցներին»,- ասել է ֆրանսիացի նախարարը։


Նա հավելել է, որ եթե Սպիտակ տունը չկատարի առաջին քայլը՝ Եվրահանձնաժողովը առևտրային բանակցությունների վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ հղել չի պատրաստվում։ «Եվրոպային պարզապես այլ ելք չի մնա, քան պատասխան միջոցների կիրառումը»,- ասել է Լը Մերը։

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ