Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դավիթ Հարությունյանն առաջարկում է լողալ սովորել ջրով լցված լողավազանում

Դավիթ Հարությունյանն առաջարկում է լողալ սովորել ջրով լցված լողավազանում
24.07.2018 | 10:43

Խորհրդարանական 4 ուժերը շարունակում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ աշխատանքը: Օրակարգի հիմնական հարցն արդեն տևական ժամանակ նույնն է՝ ընտրակարգը, ինչի վերաբերյալ խմբակցությունների պատկերացումները տարբեր են:
Ազգային ժողովում հրավիրվող քննարկումներն արդեն մոտ են տրամաբանական ավարտին, բայց կոնսենսուս այդպես էլ չկա ու չկա, հետևաբար, չկա նաև Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն ընդհանրացնող մեկ միասնական փաթեթ: Բարեփոխումների փաթեթ, որպես այդպիսին, դեռևս միայն «Հանրապետականն» է առաջարկել՝ ընտրակարգի տարբեր մոդելներով, ինչի վերաբերյալ օրերս ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ճեպազրույց անցկացրեց լրագրողների հետ: Նա նախ և առաջ հստակեցրեց՝ տարածքային ցուցակներով քվեարկության մոդելը պահպանելու խնդիրն իրենց համար սկզբունքային չէ, պարզապես կարևոր է բաց ցուցակներով ընտրությունների գնալը:


«Բազմիցս ասել եմ, որ խոսքը ոչ թե «ռեյտինգային» քվեարկության, այլ բաց ցուցակներով ընտրությունների մասին է, ինչը բոլորովին այլ բան է։ Բաց ցուցակներով ընտրություններին մասնակցելը հնարավորություն է ընձեռում զարգացնել ներկուսակցական ժողովրդավարությունը, ունենալ ավելի ժողովրդավարական կուսակցություններ, որտեղ կուսակցական վերնախավը չի որոշում ամեն ինչ: Մեր առաջարկած տարբերակը նպաստում է քաղաքական գործիչների կայացմանը, հնարավորություն տալիս, որ վերջիններս էլ ավելի ակտիվ լինեն իրենց քաղաքական գործունեության մեջ»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ համամասնական ընտրակարգ ունեցող երկրները մեծ մասամբ ընտրել են հենց բաց համակարգը, ինչը, ի տարբերություն փակի, շատ ավելի բարդ ընտրակարգ է:
Մեր դիտարկմանը՝ այդ երկրները միանգամի՞ց, թե՞ որոշակի ճանապարհ անցնելով են որոշել պարզից ավելի բարդ ընտրակարգի անցնել, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ընդհանրապես երկու մոտեցում կարող է լինել՝ լողավազանում ջուր լցնել, հետո՞ լողալ սովորել, թե՞ լողալ սովորել, հետո լողավազանում ջուր լցնել։ Դա, ինչպես ասում են, ճաշակի հարց է։ Ես, այնուամենայնիվ, նախընտրում եմ ջրով լցված լողավազանում լողալ սովորել»։
Արդարադատության նախկին նախարարը նշեց նաև, որ համաձայն չէ այն տեսակետին, թե խորհրդարանում մարզային ներկայացուցիչներ ունենալը կամ կանանց քվոտայի հարցն արհեստական օրակարգ է: Ըստ նրա՝ եթե այդպես դատենք, ապա կարելի է ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնները նույնպես արհեստական են, բայց դրանց առկայությունը կանոնակարգում է երթևեկությունը։ Հստակեցրեց, որ մարզերի կամ կանանց համար որոշակի քվոտաներ սահմանելը կարող է արհեստական թվալ, բայց այն լավագույն ձևն է մարզերում քաղաքական կյանքը խթանելու ու ակտիվացնելու համար:


«Կարծում եմ՝ դա անխուսափելի է հատկապես մեր երկրի համար, որտեղ առանց այդ էլ ամեն ինչ հնարավորինս գերկենտրոնացված է մայրաքաղաքում, իսկ դա նշանակում է, որ մենք կորցնում ենք մարզերում քաղաքական կյանքը։ Մեզ պետք է ամեն կերպ խթանել քաղաքական ակտիվությունը տարածքներում. գերկենտրոնացումը վտանգավոր երևույթ է, ինքնին խնդիր է երկրի համար»,- հավելեց բանախոսը։
Լրագրողների հարցին՝ եթե ՀՀԿ-ի առաջարկած մոդելները մերժվեն, ո՞ր ուժի տարբերակը կընդունեն իրենք, Դավիթ Հարությունյանը հստակեցրեց, որ անձամբ ինքը դաշնակցության տարբերակին է հակված, բայց որոշումը կուսակցությունը պետք է կայացնի:


ՀՅԴ-ի առաջարկած տարբերակը, ըստ նրա, մեկ թերություն ունի՝ բարդացնում է ձայների հաշվառման գործընթացը, իսկ մյուս ուժերի առաջարկած մոդելներն ընտրողին հնարավորություն չեն տալիս որոշելու, թե տվյալ կուսակցության ցուցակից ովքեր պետք է գնան խորհրդարան, բայցի այդ, չի ապահովվում տարածքների ներկայացվածությունը:
Հանրապետականն անդրադարձավ նաև ընտրությունների անցողիկ շեմի փոփոխության հարցին, նկատելով, որ այս փուլում անցողիկ շեմը նվազեցնելը վաղաժամ է ու չի համապատասխանում կուսակցությունների ու քաղաքական համակարգի զարգացման տեսլականին:


«Այլ հարց է, թե ինչքանո՞վ չի համապատասխանում, կարող է շատ չհամապատասխանել, կարող է քիչ չհամապատասխանել։ Այս դեպքում քիչ չի համապատասխանում։ Ինձ համար շատ ավելի կարևոր է այն կուսակցությունների քանակը, որոնք կարող են կոալիցիա ձևավորել։ Իսկ ընտրություններից հետո ընդհանրապես հանել կոալիցիա կազմելու սահմանափակումը, ինձ համար անընդունելի է և, կարծում եմ, հակասահմանադրական,- իր կարծիքը հայտնեց Դավիթ Հարությունյանը՝ ամփոփելով:- ԸՕ-ի շուրջ, ճիշտ է, դեռ կոնսենսուս չկա դետալների մակարդակով, բայց գաղափարական առումով բազմաթիվ հարցերի վերաբերյալ համաձայնություն կա: Օրինակ, որ բանավեճերը պետք է խթանվեն և այլն»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ