Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ասում են...

Ասում են...
24.07.2018 | 10:47

...թե բավականին մեծ թվով մարդկանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, ինչի մասին այդ մարդիկ չգիտեն, շատ դեպքերում սահմանն անցնելու ընթացքում է նրանց տեղյակ պահվում այդ մասին, վերցնում են անձնագրերը, թույլ չեն տալիս անցնել սահմանը։

Հետախուզվողները հիմնականում «փոխկապակցված» անձինք են, որոնք այդ պահին «գործով» չեն անցնում, սակայն ինչ-որ պահից կարող են լուրջ «վկաներ», անգամ «մեղադրյալներ» դառնալ։ «Շատ դեպքերում պատկան մարմիններն իրենք են կրակի մեջ հայտնվում, մրցակցությանը տրված փորձում են ստախանովյան տեմպերով բացահայտել Հայաստանում բույն դրած «կոռուպցիան», հետո էլ պարզվում է, որ հնարավոր չէ գործը «կարել-կարկատել», լուրջ հիմքեր դնել դրա տակ, ուստի խուսափում են համատարած հետախուզում հայտարարելուց»,- իրազեկեց պատկան մարմիններին մերձ մեր աղբյուրը։

Դիտվել է՝ 21458

Մեկնաբանություններ