Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռոնալդուն երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել

Ռոնալդուն երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել
28.07.2018 | 11:43

Իսպանիայի դատախազությունը ուրբաթ օրը հայտարարել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ հարկային վեճի ավարտի մասին: Քննիչների տվյալներով` պորտուգալացի ֆուտբոլիստը մի քանի տարի շարունակ իր ստեղծած ընկերության միջոցով թաքցրել է գովազդից ստացվող եկամուտները:

Նա չի վճարել ավելի քան 5 միլիոն եվրո: Դատարանը վճռել է ֆուտբոլիստին երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտել և պարտավորեցրել 3 միլիոն եվրոյի տուգանք վճարել: Բացի այդ, Ռոնալդուն պետք է վերադարձնի հարկային պարտքը և երկու տարի օրական 250 եվրո մուծի պետական բյուջե։

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ