Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փաշինյան-Ալիև հանդիպումն ինքնանպատակ չէ

Փաշինյան-Ալիև հանդիպումն ինքնանպատակ չէ
31.07.2018 | 19:17

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն դեռ չկա` լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, սակայն պայմանավորվածություն դեռ չկա:


Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հավանականությանը, Տիգրան Բալայանը նկատեց, որ հանդիպումը ինքնանպատակ չէ, պետք է ելնել նպատակահարմարությունից: Տիգրան Բալայանը հիշեցրեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, որ հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել խնդրի կարգավորման ուղղությամբ:

Դիտվել է՝ 8292

Մեկնաբանություններ