Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հակառակորդը գնդակոծել է Չինարին. հայկական կողմը պատասխան կրակ է բացել. aravot.am

Հակառակորդը գնդակոծել է Չինարին. հայկական կողմը պատասխան կրակ է բացել. aravot.am
15.09.2018 | 11:25

Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղը երեկ՝ սեպտեմբերի 14-ին գնդակոծվել է:


Ինչպես aravot.am-ին է տեղեկացրել գյուղի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը, ժամը 8:30-ից ադրբեջանական զինուժը ԴՇԿ գնդացիրներից, նաև դիպուկահարի միջոցով կրակ է բացել մեր պաշտպանական դիրքերի, շուրջ մեկ ժամ՝ գյուղի վրա:

Աղբյուրի տվյալներով՝ գյուղում վնասվել է տներից մեկի պատը, մեկ այլ առանձնատան ջրի խողովակը, ջրի բաքը և տանիքը: Գնդակները դիպել են նաև գյուղի մանկապարտեզի շենքի պատերին: Ս. Սաղոյանը նշել է, որ ադրբեջանական զինուժի գնդակոծությանը մեր պաշտպանական դիրքերից պատասխան է տրվել:

Դիտվել է՝ 2357

Մեկնաբանություններ