Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայկ Մարության․ Իսկապես չգիտեմ էդ ինչ ֆեյքերի մասին է խոսքը

Հայկ Մարության․ Իսկապես չգիտեմ էդ ինչ ֆեյքերի մասին է խոսքը
18.09.2018 | 22:18

«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին զարմացնում է ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանի ֆեյքերի մասին պնդումները, թե` «Իմ քայլը» դաշինքը ԲՀԿ-ին պատերազմ է հայտարարել։
«Ես իսկապես չգիտեմ էդ ինչ ֆեյքերի մասին է խոսքը: Էդ ի՞նչ ֆեյքեր են, որ մենք չգիտենք: Լավ, եթե մենք ենք դա օգտագործում, գոնե մենք պետք է դրա մասին իմանանք: Այնինչ շատ հաճախ, էլի անուններ չտամ, որոշ ուժեր կան, որ իրենց գրածների տակ Նյու Զելանդից, Շրի Լանկայից, Հնդկաստանից շատ հետաքրքիր լայքեր են առաջանում», - այսօր ասաց Մարությանը: Ոչ միայն ֆեյքերի պատերազմի, այլև պետական մեքենան իր դեմ օգտագործելու՝ Նաիրա Զոհրաբյանի պնդումը Հայկ Մարությանը անհիմն է համարում՝ վստահեցնելով, որ իր քարոզարշավին օգնում ու մասնակցում են թիմի անդամները, իր ընկերներն ու համախոհները:

«Իմ քայլը» դաշինքի քարոզարշավն այսօր էլ անցավ ավանդական եղանակով. ավագանու թեկնածուները շրջում էին բակից բակ, բարձրախոսներով խնդրում էին քվեարկել Հայկ Մարությանի օգտին, նաև իրազեկում երեկոյան 7-ին նախատեսված հանրահավաքի մասին:

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ